Դայեն Ինգլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դայեն Ինգլիշ
Murphy Brown creator Diane English and Candice Bergen at the 1991 Emmy Awards.jpg
Ծնվել էմայիսի 18, 1948(1948-05-18) (72 տարեկան)
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունBuffalo State College?
Մասնագիտությունսցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ Փրայմթայմ Էմմի մրցանակ և Քրիստալ մրցանակ
Diane English Վիքիպահեստում

Դայեն Ինգլիշ (անգլ.՝ Diane English, մայիսի 18, 1948(1948-05-18), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ինգլիշը առավել հայտնի է որպես «Մյորֆի Բրաուն» երկարատև կատակերգական սերիալի հեղինակ, որը հեռարձակվել է CBS հեռուստաալիքով 1988-1989 թվականներին։ Սերիալը նրան տվել է 3 «Էմմի» և ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի երկու մրցանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգլիշը ծնվել և մեծացել է Բուֆֆալոյում, Նյու Յորքում[2]։ Հետագայում մեկ տասնամյակ աշխատել է տեղեկատվական ծրագրերում, 1980-ական թվականների սկզբից Ինգլիշն սկսել է իր կարիերան որպես սցենարիստ, աշխատել է «Երկնային հատիչ» և «Ինչպես է նա տղամարդ եղել» հեռուստաֆիլմերում։ 1985 թվականին նա ստեղծել է իր առաջին սիթքոմը CBS-ի համար։ Այնուհետև նա աշխատել է «Իմ քույրիկ Սեմը» սիթքոմում որպես սցենարիստ, նախքան կստեղծեր «Մյորֆի Բրաունը»։ Դա նրան հանգեցրել է ստեղծել «Սեր և պատերազմ» (1992—1995), «Double Rush» (1995) և «Ink» (1996—1997) սիթքոմները։

2008 թվականին Ինգլիշը դարձել է իր դեբյուտային «Կանայք» կինոֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը։ Ինգլիշն իր կինոֆիլմի սցենարը գրել է ստեղծումից 15 տարի առաջ, սակայն տարբեր պատճառներով դրա ստեղծումը հետաձգվել է։ Ֆիլմը դեբյուտից հետո նա քննադատների կողմից ստացել է բացասական արձագանքներ, բայց բավականին հաջողությունների է հասավ վարձույթում[3].։ 2015 թվականին Ինգլիշը վերադարձել է հեռուստատեսության, ստեղծելով կատակերգական սերիալ, որում գլխավոր դերը խաղում էր Միշել Պֆայֆերը[4]։

Ֆիլմիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008` «Կանայք»

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980` «Երկնային հատիչ»
  • 1984` «Ինչպես է նա տղամարդ եղել»
  • 1984-1985` «Հաջողության կոչ»
  • 1986-1988` «Իմ քույրիկ Սեմը»
  • 1988-1998` «Մյորֆի Բրաուն»
  • 1992-1995` «Սեր և պատերազմ»
  • 2008` «Կանայք»

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1988` «Իմ քույրիկ Սեմը»
  • 1988-1998` «Մյորֆի Բրաուն»
  • 1992-1995` «Սեր և պատերազմ»
  • 2008` «Կանայք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diane English Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 2015-04-01 
  2. «Diane English Biography (1948-)»։ Film Reference։ Վերցված է 2015-04-01 
  3. «THE WOMEN (2008)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2015-04-01 
  4. Andrew Wallenstein (1 апреля 2015)։ «Katie Couric Pitching Morning-News Comedy Series with Michelle Pfeiffer (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2015-04-01