Jump to content

Դագմար Շիպանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագմար Շիպանսկի
գերմ.՝ Dagmar Schipanski
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1943(1943-09-03)[1][2]
ԾննդավայրSättelstädt, Hörselberg-Hainich, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[3] (79 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունMagdeburg Institute of Technology?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
ԱշխատավայրTechnische Universität Ilmenau?
Զբաղեցրած պաշտոններMember of the Landtag of Thuringia? և Q99299923?
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա[4], BBAW?, Գիտության և ճառտարագիտության ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[5]
ԵրեխաներTankred Schipanski?
 Dagmar Schipanski Վիքիպահեստում

Դագմար Էլիզաբեթ Շիպանսկի (գերմ.՝ Dagmar Elisabeth Schipanski; սեպտեմբերի 3, 1943(1943-09-03)[1][2], Sättelstädt, Hörselberg-Hainich, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա - սեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[3]), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրոնիկայի նախարար և քաղաքական գործիչ (Քրիստոնեական-դեմոկրատական միություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Մագդեբուրգի տեխնիկական համալսարանում սովորել է կիրառական ֆիզիկա, 1967 թվականին ստացել է ճարտարագետի դիպլոմ։ Մինչև 1985 թվականը եղել է Իլմենաուի տեխնիկական համալսարանի ասիստենտ։ 1976 թվականին պաշտպանել է էլեկտրոնիկայի պինդ մարմնի թեմայով դիսերտացիան։ 1985 թվականին սկզբում եղել է դոցենտ, իսկ 1990 թվականից՝ հետո Իլմենաուի պրոֆեսոր։ Մինչև 1993 թվականը եղել է տեխնիկական համալսարանի էլեկտրոտեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դեկան, իսկ 1995-1996 թվականներին՝ Իլմենաուի տեխնիկական համալսարանի ռեկտոր։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գերմանիայի դաշնային հանրապետության գիտական խորհրդի փոխնագահ։

Նա բողոքական է, ունի երեք երեխա։ Նրա որդին՝ Թանքրեդ Շիպանսկին, 2009 թվականից Բունդեսթագի անդամ է։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին՝ չնայած նա դեռ ոչ մի կուսակցության անդամ չէր համարվում, առաջադրվել էր երկու կուսակցությունների՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեական-դեմոկրատական միություն ստեղծած խորհրդի կողմից՝ որպես դաշնային նախագահի թեկնածու։ Այն բանից հետո, երբ նա հաղթել է Հովհաննես Ռաուին, նույն թվականի ամռանը Բերնհարդ Ֆոգելի կաբինետում դարձել է Թյուրինգիայի գիտությունների ուսումնասիրության և արվեստի նախարար (մինչև 2004 թվականը)։

2000 թվականին միացել է Քրիստոնեական-դեմոկրատական միությանը և մինչև 2006 թվականը եղել է միության նախագահության անդամ։ 2002 - 2004-ական թվականներին նա ընտրվել է Թյուրինգիայի խորհրդարանում և դրա ընթացքում օրենսդիր ժամանակահատվածում զբաղեցրել Է խորհրդարանի աշխատակազմի նախագահի պաշտոնը։ 2006 թվականի նոյեմբերին ընտրվել է Քրիստոնեական-դեմոկրատական միության ազգային գործադիր խորհրդի անդամ։ Տարածաշրջանային ընրտությունների արդյունքում 2009 թվականին կորցրել է Թյուրինգիայի խորհրդարանի իր մանդատը։

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից դարձել է գերմանական MDR ռադիոյի անդամ։ 1998-2003-ական թվականներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների և տեխնիկայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի անդամ։ 2000-2009-ական թվականներին եղել է քաղցկեղի դեմ պայքարի գերմանական խորհրդի նախագահ, և մինչև այսօր էլ հանդիսանում է խորհրդի պատվավոր նախագահ։ Բացի այդ, 2000 թվականից դարձել է գերմանական հուշարձանների պահպանման խորհրդի հոգեբարձուների անդամ, 2003 թվականից սկսած՝ Լեննարթ Բերնադոթի գերմ.՝ Lennart-Bernadotte-Stiftung հիմնադրամի փոխնախագահ և 2005 թվականից՝ Ֆրաունգոֆերի ընկերության թվային մեդիա-տեխնոլոգիաների ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ (գերմ.՝ Fraunhofer-Instituts für Digitale Medientechnologie): Նա սոցիալ-շուկայական նոր տնտեսության նախաձեռնության դեսպանն է և Օսկար Պատցելթի հիմնադրամի (գերմ.՝ Oskar-Patzelt-Stiftung) նախագահության անդամը։ 2005 թվականին լքել է հոգաբարձուների խորհուրդը՝ հակառակորդների բողոքի ակցիաներից հետո[6]։ 2008 թվականից դարձել է Մարտին Լյութերի հիմնադրամի միջազգային կուրատորիայի հոգաբարձուների խորհրդի անդամ[7]։ 2011 թվականի փետրվարից նա Բեռլինում կրթաթոշակային կրթական ծրագրի ռեկտորն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.tagesschau.de/inland/dagmar-schipanski-103.html
  4. https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Schipanski_Dagmar_D.pdf
  5. https://www.ae-info.org/ae/User/Schipanski_Dagmar
  6. taz.de
  7. «Internationale Martin Luther Stiftung». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Studienkolleg zu Berlin: Rektor Արխիվացված 2011-02-16 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագմար Շիպանսկի» հոդվածին։