Գևորգ Քիլիմջյան
Գևորգ Քիլիմջյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1939 (85 տարեկան) Հունաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Գևորգ Ստեփանի Քիլիմջյան (հունիսի 12, 1939, Հունաստան), արդի հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀՀ վաստակավոր մանկավարժ։ Տիրապետում է հետևյալ լեզուներին` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն, անգլերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1939 թվականի հունիսի 12-ին՝ Հունաստանի Աթենք քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձվել և մշտական բնակություն է հաստատել Խորհրդային Հայաստանում։ Ավարտելով Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը՝ 1956 թվականին ընդունվել և 1961 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1961-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մեղրու շրջանի Կարճևանի դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1963-1966 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի լաբորանտ։ 1966-1969 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի ասպիրանտուրայում։ 1969-1972 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1972 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնում, նախ՝ որպես ավագ դասախոս, իսկ 1975 թվականից՝ դոցենտ։ 1972 թվականին պաշտպանել է «Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին» թեկնածուական ատենախոսությունը։
1999 թվականի մարտին գիտական վերապատրաստման դասընթացներ է անցել Սալոնիկի համալսարանի նոր և նորագույն պատմության ամբիոնում։ Քիլիմջյանը դասավանդում է Եվրոպայի և ԱՄՆ-ի, Ասիայի ու Աֆրիկայի երկրների նոր պատմության ընդհանուր և Պառլամենտարիզմի պատմություն, Բալկանյան հիմնահարցերը XIX դարում և XX դարի սկզբին մասնագիտական դասընթացները։ Երեք մենագրությունների, մի շարք ուսումնամեթոդական ծրագրերի և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:Արժանացել է ոսկե մեդալի[1]։
- 2009 թվականի դեկտեմբերին 9-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
- ԵՊՀ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ՀՀ Զինված ուժերի և Երևանի պետական համալսարանի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքների համար։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիան 1871-1896 թվականներին, Երևան, ԵՊՀ, 1978, 94 էջ։ - http://ysu.am/files/%2016%20сент.%202016%20г.pdf Արխիվացված 2018-02-05 Wayback Machine
- Ֆրանս-Պրուսական պատերազմը և 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը Ֆրանսիայում, Երևան, 1982, 105 էջ։
- Ծրագիր Նոր պատմության դասընթացի, Երևան, 1982, 48 էջ։
- Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին, Երևան, ԵՊՀ, 1988, 206 էջ։ - http://ysu.am/files/Qilimjyan.pdf(չաշխատող հղում)
Ուսումնա-մեթոդական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքական իրադրությունը Բալկաններում 1900-1914 թվականներին /Ծրագիր հատուկ կուրսի/, Ե. ԵՊՀ, 1972, 9 էջ։
- Միջազգային հարաբերությունները 1900-1914 թվականներին /սեմինարների պլան/, Երևան, ԵՊՀ, 1977, 14 էջ։
- Գերմանիան 1871-1896 թվականներին /դասախոսություն/, Երևան, ԵՊՀ, 1978, 92 էջ։
- Ծրագիր նոր պատմության դասընթացի, Երևան, 1982, 49 էջ։
- Ֆրանս-Պրուսական պատերազմը և 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը Ֆրանսիայում /դասախոսություն/, Երևան, ԵՊՀ, 1982, 105 էջ։
- Եվրոպայի և Ամերիկայի երկրների նոր պատմություն /աշխատանքային ծրագիր/, Մաս երկրորդ, Երևան, ԵՊՀ, 23 էջ։
Գիտական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտթուրքերի ազգային քաղաքականության հարցի շուրջ, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 3 (332), 1970, էջ 11-16։
- Թուրք-հունական հարաբերությունները թուրք պատմագրության մեկնաբանությամբ /1908-1912 թվականներ/, Մերձավոր և միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 5, Թուրքիա, Երևան, 1970, էջ 278-296։
- Էգեյան կղզիները և իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը /1913-1914 թվականներ/, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 11 (359), 1972, էջ 50-59։
- Թուրք-հունական հարաբերությունները առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին /1913-1914 թվականներ/, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 10 (332), 1976, էջ 32-41։
- "Ժուրնալ դը Ս. Պետերբուրգ" թերթը /1826-1928 թվականների ռուս-պատերազմին հայերի մասնակցության մասին/, ռուսերեն, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը։ Հոդվածների ժողովածու, Երևան, 1978, էջ 56-62։
- Համիդ Զուբեյիր Քոշայ։ Էրզրումի և նրա շրջակայքի հնագույն պատմությունը, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 1, 1990, էջ 78-82 /համահեղինակ Ս. Եսայան/։
- Հայկաբերդ ամրոցը, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 6, 1991, էջ 102-113 /համահեղինակ Ս. Եսայան/։
- Հունաստանը 1821-1870 թվականներին և միջազգային դիվանագիտությունը ,Պատմություն և մշակույթ 2018 ,էջ 476-487։
Հիմնադրույթներ /զեկուցումների թեզիսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրետական հարցը և Ռուսաստանի քաղաքականությունը, ՍՍՀՄ ԳԱ Ասպիրանտների և կրտսեր գիտաշխատողների կոնֆերանս, մայիս, Երևան, 1970, էջ 102-103։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /273-րդ էջում/։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևորգ Քիլիմջյան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine