Գրքապիտակ
Գրքապիտակ ( լատին․՝ ex libris, «գրքից» բառից), գրքանիշ, որ հաստատում է գրքի սեփականատիրոջը։ Գրքապիտակը փակցվում է կամ կնքվում է կազմաթղթի ձախ անկյունում։ Գրքի կազմի արտաքին մասում պատկերված պիտակը կոչվում է սուպերպիտակ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար գրքապիտակի վրա նշվում է գրքի սեփականատիրոջ անունն ու ազգանունը և նրա մասնագիտության, հետաքրքրությունների կամ գրադարանի մասին պատմող փոքր լուսանկար։ Գրքապիտակի հայրենիքը համարվում է Գերմանիան, որտեղ այն հայտնվել է գրատպության գյուտից քիչ անց։ Պարզագույն գրքապիտակն իրենից ներկայացնում է թղթե պիտակ` գրքի սեփականատիրոջ անունով (երբեմն կարող է ուղեկցվել կարգախոսով կամ տարբերանշանով)։ Գեղարվեստական գրքապիտակներն իրենցից ներկայացնում են տպագրված գրաֆիկա։ Դրանք ստեղծվում են փորագրության տարբեր մեթոդներով. կարող են փորագրված լինել պղնձի, փայտի կամ լինոլեումի վրա։ Գեղարվեստական գրքապիտակների հեղինակներից են Ալբրեխտ Դյուրերը, Վլադիմիր Ֆավորսկին և շատ այլ նկարիչներ։ Գեղարվեստական գրքապիտակների մեջ առանձնացվում են.
- գերբային, դրանք ներկայացնում են սեփականատիրոջը պատկանող գերբը և հատկանշական են 16-18-րդ դարերի համար։ ԽՍՀՄ-ում գերբային գրքապիտակների հանդեպ հատուկ վերաբերմունք կար 1920-ական թվականներին, չարտագաղթած պալատականների շրջանում։ Այդ հետաքրքրվածության ամենաուշ դրսևորումն է դարձել Գերբային գրքապիտակների հավաքածուն։
- վենզելային, սեփականատիրոջ անվան առաջին տառերով զարդանախշված գրքապիտակներ,
- թեմատիկ, դրանք առավել տարածված են դարձել 19-րդ դարում և իրենցից ներկայացնում են բնապատկերների, ճարտարապետական մոտիվների, տարբերանշանների պատլկերներ, որոնք արտահայտում են գրադարանի սեփականատիրոջ ճաշակը, հետաքրքրություններն ու մասբագիտությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բավարիայի պետական գրադարանի գրքապիտակը
-
Ստեփան Ֆատորիայի համալսարանի գրքապիտակը
-
Գ. Նարբուտ: Ն. Ն. Վրանգելի գրքապիտակը
-
Միխայիլ Շուլցի գրքապիտակը
-
Գինցբուրգների գրքապիտակը
-
Մարկո Ֆրագոնարայի գրքապիտակը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտարանային հոդվածներ
- Книжный знак // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М., 1966.
- Минаев, Евгений Николаевич Экслибрис // Книговедение: Энциклопедический словарь / Редкол.: Н. М. Сикорский (гл. ред.), О. Д. Голубева, А. Д. Гончаров, И. М. Дьяконов, А. И. Маркушевич, Е. Л. Немировский, И. М. Терехов (зам. гл. ред.), И. И. Чхиквишвили. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 606-607. — 664 с. — 100 000 экз. (в пер.)
- Экслибрис // Книга: Энциклопедия / Редкол.: И. Е. Баренбаум, А. А. Беловицкая, А. А. Говоров и др. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 728. — 800 с. — ISBN 5-85270-312-5 (в пер.)
- Гриханов Ю. А. Экслибрис // Библиотечная энциклопедия / Гл. ред. Ю. А. Гриханов; Российская государственная библиотека. — М.: Пашков дом, 2007. — С. 1184. — 1300 с. — 3 000 экз. — ISBN 5-7510-0290-3 (в пер.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքապիտակների հավաքածու Արխիվացված 2006-12-08 Wayback Machine
- Экслибрисы из собрания РНБ
- Это знак всех книг моих Արխիվացված 2017-04-09 Wayback Machine
- Раздел «Экслибрис» на сайте Артемия Лебедева «Коллекционерус»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրքապիտակ» հոդվածին։ |
|