Jump to content

Գրչատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանականը սկրիպտորիումում

Գրչատուն, սկրիպտորիում (լատին․՝ scriptorium՝ scriptor-ից է ՝ «գրիչ, դպիր, վերաշարադրիչ»), վանական համալիրներին, վանքերին կից ձեռագրերի գրության, ընդօրինակման (արտագրության) արվեստանոց։ Առաջին գրչատները ստեղծվել են VI-VII դարերում Իտալիայի հարավում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իսպանիայում։ Կառլոս Մեծի դարաշրջանում ամենամեծ փառքը վայելում էր Տուր քաղաքի Սուրբ Մարտինի վանքի սկրիպտորիումը, որի աբբան գիտնական, բանաստեղծ, աստվածաբան Ալքուինն էր[1][2]։

Սկզբում գիրքը (ինչպես և անտիկ դարաշրջանի վերջում) գրել են ծնկներին դրած՝ թելադրանքի միջոցով, քանի որ չկային համապատասխան սեղաններ։ Բայց հետագայում՝ հավանաբար VII դարում, վանքերում հայտնվում են առաջին սեղանները։ Համենայնդեպս այդ ժամանակաշրջանով են թվագրվում պատկերագրական արվեստի առաջին օրինակները, որոնք պատկերում են սեղանների մոտ նստած գեղագիրներին։ VIII-IX դարերում նման պատկերներն առավել հաճախ են հանդիպում։ XIII դարում գրչատներն անկում են ապրում, քանի որ գրքի արտադրությամբ սկսում են զբաղվել քաղաքային արհեստավորները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «СКРИПТОРИЙ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  2. «АЛКУИН | Энциклопедия Кругосвет». www.krugosvet.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Добиаш-Рождественская О.А. Мастерские письма на заре западного Средневековья и их сокровища в Ленинграде. Л., 1930.
  • Добиаш-Рождественская О.А. из жизни мастерских письма (преимущественно на французском севере) // Средневековый быт. Сб. статей. Л., 1928.
  • Киселёва Л.И. О чём рассказывают средневековые рукописи. Л., 1978.
  • Люблинская А.Д. Латинская палеография. М., 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրչատուն» հոդվածին։