Գրոսվենեդիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոսվենեդիգեր
Տեսակլեռ
Երկիր Ավստրիա
Վարչատարածքային միավորNeukirchen am Großvenediger? և Prägraten am Großvenediger?
ԼեռնաշղթաՎենեդիգեր (լեռնախումբ)[1]
Բարձրությունը ծովի մակարդակից3657 մետր
Հարաբերական
բարձրություն
1185 մետր
Պահպանման տարածքԲարձր Տաուրեն

Գրոսվենեդիգեր (գերմ.՝ Großvenediger), Բարձր Տաուերնի Վենեդիգեր խմբի հիմնական գագաթը, սահմանակից է Ավստրիայի Տիրոլ և Զալցբուրգ նահանգներին։ Համարվում է Ավստրիայի չորրորդ ամենաբարձր լեռը[2] (թեև կարող է լինել մինչև տասնվեցերորդը, եթե յուրաքանչյուր երկրորդական գագաթ հաշվարկվի)։ Սառցադաշտով ծածկված գագաթը համարվում է Բարձր Տաուերն ազգային պարկի մաս։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոխրոմ, 1900

Ի սկզբանե հայտնի է որպես Stützerkopf, Գրոսվենեդիգեր (անգլերեն՝ Մեծ վենետիկցի) անվանումն առաջին անգամ արձանագրվել է 1797 թվականի սահմանային հարցման ժամանակ։ Այս անվան ծագումը պարզ չէ, հավանաբար բխում է վենետիկյան առևտրականներից, որոնց ճանապարհն անցել է լեռնանցքներով։ Ըստ մեկ այլ տեսության՝ լեռան գագաթից կարելի է տեսնել Վենետիկը, մոտ 200 կմ հեռավորության վրա, ինչը սակայն չի համապատասխանում փաստերին։

Հեղինակը և լեռնաբնակ Իգնաց ֆոն Կյուսրնգերը (1795-1861) առաջիններից մեկն էր, որ 1840 թվականին մագլցել է լեռը՝ ստանալով weltalte Majestät (աշխարհի հնագույն վեհություն) մակդիրը։

Մագլցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում մի քանի փորձեր են արվել հասնելու Գրոսվենեդիգերի գագաթ 1800 թվականին Գրոսգլոկկներ առաջին վերելքից հետո։ 1828 թվականի օգոստոսի 9-ին 17 տղամարդկանցից բաղկացած արշավախումբը, այդ թվում` Լոթարինգյան ընտանիքից էրցհերցոգ Յոհան Ավստրիացին, ձնահյուսի պատճառով չկարողացան բարձրանալ Գրոսվենեդիգեր։

1841 թվականի սեպտեմբերի 3-ին, Գրոսվենեդիգերի գագաթ առաջին մագլցումից 40 տարի հետո, Յոզեֆ Շվաբի ղեկավարությամբ թիմը կարողացավ հասնել Գրոսվենեդիգերի գագաթ՝ սկսելով հյուսիսային Նոյկիրհեմ-ամ-Գրոսվենեդիգեր ստորոտից, Զալցախ հովիտ, մագլցեցին Օբերսուլցբախ վտակի հարավային երկայնքով դեպի Stierlahnerwand։ Թիմի մյուս անդամներից էին Իգնաց ֆոն Կյուսինգերը, Փոլ Ռոհրենգերը, Անտոն վոն Ռութհները և Ֆրանց Սպիտալերը։ 40 մասնակիցներից միայն 26-ը կարողացան հասնել գագաթ, մյուսներն ուժասպառությունից հետ մնացին։

Այսօր բազմաթիվ լեռնային տնակներ հիմք են ծառայում դեպի գագաթ վերելքների համար, թեև բարձր գոտիներում ալպինիզմը կարող է վտանգավոր լինել բազմաթիվ սառցե ճեղքերի տեսակետից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոսվենեդիգեր» հոդվածին։