Գրիմ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիմ եղբայրներ (այլ կիրառումներ)
Գրիմ եղբայրներ
գերմ.՝ Brüder Grimm
Դիմանկար
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերԳրիմ եղբայրների հեքիաթներ
 Brothers Grimm Վիքիպահեստում
Գրիմ եղբայրներ` Վիլհելմ (ձախից) և Յակոբ (աջից), 1855, Էլիզաբեթ Յերիխաու
1000 գերմանական մարկ թղթադրամ, որ վրա պատկերված է Գրիմ եղբայրների դիմանկարը, որի հեղինակն է Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանը
Գրիմ եղբայների արձանը Հանաուում

Գրիմ եղբայրներ, (գերմ.՝ Brüder Grimm կամ Die Gebrüder Grimm; Յակոբ Գրիմ (հունվարի 4, 1785 - սեպտեմբերի 20, 1863) և Վիլհելմ Գրիմ (փետրվարի 24, 1786 - դեկտեմբերի 16, 1859)), գերմանացի լեզվաբաններ ու գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ։ Հավաքել են գերմանական բանահյուսության նմուշներ և հրատարակել Գրիմ եղբայրների հեքիաթներ անունը կրող մի քանի ժողովածուներում, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ Կարլ Լախմանի ու Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեի հետ միասին համարվում են գերմանական լեզվաբանության ու գերմանիստիկայի հիմնադիրները։ Կյանքի վերջում նրանք զբաղվել են գերմաներենի առաջին բառարանի ստեղծման աշխատանքներով։ Վիլհելմը մահացել է 1859 թվականի դեկտեմբերին՝ D տառի բաժինն ավարտելուց հետո։ Յակոբը եղբորից չորս տարի ավելի ապրեց և հասցրեց ավարտել A, B, C և E տառերը։ Նա մահացավ աշխատասեղանի մոտ՝ գերմ.՝ Frucht (միրգ) բառահոդվածի վրա աշխատելիս։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիմ եղբայրների բազմաթիվ գործեր էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից։

Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը։ Նրանք 1841 թվականից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ։ Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները։ Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին։

Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար։ Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը։ Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները։

Բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները։ Շնորհիվ բարի փերու՝ նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար։

Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում։ Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ։

Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն։

Ընկերական վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները» հեքիաթը։

Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում դարձյալ իրական կյանքն է։ Գրիմ եղբայրների հեքիաթներում հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն)։ Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է։ Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով։ Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են։ Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը։ Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա։

Գրիմ ընտանիքի տոհմածառը[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
Ֆրիդրիխ Գրիմ Ավագ
(հոկտեմբերի 16, 1672, Հանաու
- ապրիլի 4, 1748, Հանաու)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր
(մարտի 11, 1707, Հանաու
- մարտի 20, 1777, Շտայնաու)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Յուլիանա Շառլոտա Գրիմ
(ամուսնական ազգանունը՝ Շլեմեր)
(օգոստոսի 3, 1735, Հանաու
- դեկտեմբերի 18, 1796, Շտայնաու)
 
Ֆիլիպ Վիլհելմ Գրիմ
(սեպտեմբերի 9, 1751, Հանաու
- հունվարի 10, 1796, Շտայնաու)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Յակոբ Լյուդվիգ Կարլ Գրիմ
(հունվարի 4, 1785, Հանաու
- սեպտեմբերի 20, 1863, Բեռլին)
 
Վիլհելմ Կարլ Գրիմ
(փետրվարի 24, 1786, Հանաու
- դեկտեմբերի 16, 1859, Բեռլին)
 
Լյուդվիգ Էմիլ Գրիմ
(մարտի 14, 1790, Հանաու
- ապրիլի 4, 1863, Կասել)
 
Շառլոտա Ամալյա Գրիմ
(ամուսնական ազգանունը՝ Խասենպֆլուգ)
(մարտի 10, 1793, Շտայնաու
- հունիսի 15, 1833, Կասել)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆրիդրիխ Գերման Գրիմ
(հունվարի 6, 1828, Կասել
- հունիսի 16, 1901, Բեռլին)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 228