Գրիգոր Հմայակյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրիգոր Հմայակյան | |
---|---|
հունվարի 21, 1951 - 1994 | |
Ծննդավայր | Վարդենուտ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հորադիզ (գյուղ), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Եռաբլուր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Գրիգոր Վաղարշակի Հմայակյան (հունվարի 21, 1951, Վարդենուտ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1994, Հորադիզ (գյուղ), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), ՀՀ բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ "Արիության" մեդալով (01.06.2002 թ.)։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին մտել է "Արաբո" ջոկատ և մասնակցել Հայաստանի և Արցախի սահմանային կռիվներին։ 1992 թվականին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում։ 1994 թվականի հունվարի սկզբին Հորադիզի շրջանում, իր 18 տարեկան զինվորների հետ, հայտնվել է շրջափակման մեջ։ 17 օր կռվել են մի կողմից ազերիների, մյուս կողմից աֆղան մոջահեդների դեմ։ Հունվարի 19-ին ճեղքել են թշնամու օղակը և հիմնական ուժերով դուրս եկել շրջափակումից։ Սակայն մարտադաշտում մնացել է մի վիրավոր զինվոր և հրամանատարը կրկին վերադարձել է հետ, վիրավորին գրկած հասցրել առաջին գիծ։ Այստեղ էլ փրկելով զինվորի կյանքը՝ զոհվել է ականի պայթյունից։ Թաղված է "Եռաբլուր" զինվորական պանթեոնում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]