Գրիգոր Հմայակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Հմայակյան
հունվարի 21, 1951(1951-01-21) - 1994
ԾննդավայրՎարդենուտ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահվան վայրՀորադիզ (գյուղ)
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ

Գրիգոր Վաղարշակի Հմայակյան (հունվարի 21, 1951, Ապարանի շրջան, Վարդենուտ - 1994, Հորադիզ), ՀՀ բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ "Արիության" մեդալով (01.06.2002 թ.)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին մտել է "Արաբո" ջոկատ և մասնակցել Հայաստանի և Արցախի սահմանային կռիվներին։ 1992 թվականին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում։ 1994 թվականի հունվարի սկզբին Հորադիզի շրջանում, իր 18 տարեկան զինվորների հետ, հայտնվել է շրջափակման մեջ։ 17 օր կռվել են մի կողմից ազերիների, մյուս կողմից աֆղան մոջահեդների դեմ։ Հունվարի 19-ին ճեղքել են թշնամու օղակը և հիմնական ուժերով դուրս եկել շրջափակումից։ Սակայն մարտադաշտում մնացել է մի վիրավոր զինվոր և հրամանատարը կրկին վերադարձել է հետ, վիրավորին գրկած հասցրել առաջին գիծ։ Այստեղ էլ փրկելով զինվորի կյանքը՝ զոհվել է ականի պայթյունից։ Թաղված է "Եռաբլուր" զինվորական պանթեոնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]