Jump to content

Գրիգոր Գրիգորյան (անասնաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Գրիգորյան
Ծնվել էփետրվարի 22, 1922(1922-02-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էհունիսի 11, 2004(2004-06-11) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1950)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունանասնաբույժ

Գրիգոր Ստեփանի Գրիգորյան (փետրվարի 22, 1922(1922-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ - հունիսի 11, 2004(2004-06-11), Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույժ (1963)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1922 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1955-1972 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնում, 1967-1973 թվականներին՝ հեռակա, 1973-1983 թվականներին՝ անասնաբուժական ֆակուլտետների դեկան, 1972-1994 թվականներին՝ ներքին ոչ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1994-2004 թվականներին՝ ՀԱԱՀ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր։

Մահացել է 2004 թվականի հունիսի 11-ին Երևանում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր եղանակների մշակման ու կիրառման խնդիրներին։

Համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների ոչ վարակիչ հիվանդությունները» (1987), «Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները» (1989), «Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդություններ» (2000) դասագրքերի։

  • Կենդանիների նյութափոխանակության խանգարումների ախտորոշման մեթոդները, Ե., 1984 (համահեղինակ)։
  • Մատղաշների ոչ վարակիչ հիվանդությունները, Ե., 1992:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։