Jump to content

Գրեշեմի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեշեմի պալատ
Տեսակպալատ և հյուրանոց
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտի V շրջան
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
ՍեփականատերGresham Life Assurance Company?
ՍպասարկողFour Seasons Hotels and Resorts?
ՃարտարապետZsigmond Quittner?, József Vágó? և László Vágó?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գրեշեմի պալատ (հունգ.՝ Gresham-palota), շինություն Բուդապեշտում։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին մոդեռն ոճով որպես գրասենյակային-բնակելի շինություն։ Ներկայումս Four Seasons Hotels and Resorts հյուրանոցային ցանցի լյուքս դասի հյուրանոցներից է։

Պալատը կոչվել է Թոմաս Գրեշեմի անունով, որը եղել է 16-րդ դարի անգլիացի վաճառական ու ֆինանսիստ է, Լոնդոնի թագավորական սակարանի հիմնադիրը։

Պալատը տեղակայված է Դանուբի ափին՝ Իշտվան Սեչենյիի հրապարակում՝ Սեչենյիի շղթայակապ կամրջի արևելյան մասի դիմաց։ Սկզբնական շրջանում այստեղ եղել է Նակոյի տունը՝ 1827 թվականին նեոդասական ոճով կառուցված մի առանձնատուն։ 1880 թվականին այն ձեռք է բերել կյանքի ապահովագրման Gresham Life Assurance Company ընկերությունը։ Հետագայում որոշվել է այդտեղ ներկայացուցչական շենք կառուցել, որը տարածքի շտաբ-բնակարանը կլինի։ Շինությունը նախագծելու պատվերը ստացել են ճարտարապետներ Ժիգմոնդ Քվիթերը և Յոզեֆ Վագոն։ Շինարարությունը սկսվել է 1904 թվականին և ավարտվել 1906 թվականին (բացումը կայացել է 1907 թվականին)[1]։

Շենքի բացման պահին, բացի գրասենյակներից, շենքում նախատեսված են եղել բնակելի հատվածներ ապահովագրական ընկերության ղեկավարության համար։ Երբ Կարմիր բանակը գրավել է Բուդապեշտը, շենքը դարձել է զորանոց։ Հունգարիայի ժողովրդական հանրապետության տարիներին այն եղել է բազմաբնակարան բնակելի շենք։ 1990-ական թվականներին՝ կոմունիստական ռեժիմի անկումից հետո, նոր կառավարությունը շենքը նվիրել է Բուդապեշտ քաղաքին։

1998 թվականին ներդրողը քաղաքի իշխանություններից շինությունը վերակառուցելու և այն շքեղ հյուրանոց դարձնելու իրավունք է ստացել․ հյուրանոցը կառավարման է հանձնվել «Four Seasons» հյուրանոցային ցանցին[2]։

2001 թվականի նոր ներդրողը դարձյալ վերակառուցել է պալատը՝ վերականգնելով այնպիսի դետալներ, ինչպիսիք են տոնական աստիճանը, վիտրաժները, խճանկարները, դեկորատիվ ճաղասյուները և ձմեռային այգին։ Հյուրանոցը վերաբացվել է 2004 թվականին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gresham Palace Budapest». Palace Hotels of the world. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  2. «Four Seasons». Hotelmanagement Network. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  3. «Gresham palace — Gresham palota». archINFORM. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.