Գրեթա Գյունթ
Գրեթա Գյունթ անգլ.՝ Greta Gynt | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1916 |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | ապրիլի 2, 2000[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և պարուհի |
Գրեթա Գյունթ (անգլ.՝ Greta Gynt, նոյեմբերի 15, 1916, Քրիստիանիա, Նորվեգիա - ապրիլի 2, 2000[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասանուհի, պարուհի և նորվեգական ծագմամբ երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգրետե Վոկսհոլ (դերասանուհու իրական անունը) ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 15–ին Օսլոյում։ Մայրը՝ Քրիստեն Վոկսհոլտը, աշխատել է որպես հագուստի նկարչուհի։ Մանուկ հասակում, Մարգրետեն ծնողների հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և հինգ տարեկանից սկսել է զբաղվել պարով։ Շուտով նրա ընտանիքը վերադարձել է Նորվեգիա, և Մարգրետեն 12 տարեկանից սկսել է ելույթ ունենալ կաբարե-ռևյուում Chat Noir[no]։ 1934 թվականին առաջին անգամ հայտնվել է էկրաններին, Sången till henne շվեդական ֆիլմում։ Այդ հաջողությունից հետո 19 տարեկան աղջնակը նորից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նա, իր գործակալի՝ Քրիստոֆեր Մեննայի խորհրդով, ով դարձել է իր առաջին ամուսինը, ներկել է իր մուգ մազերը, դարձնելով իր կերպարի մի մասը։ 1930-ական թվականների երկրորդ կեսին, 1940-ականների առաջին կեսին նա խաղացել է բրիտանական աննշան ֆիլմերում, բայց 1940-ական թվականների վերջին սկսել է հայտնվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում։ Ամպլուան՝ գլամուռային համարձակ սեռականորեն ազատ կին է։ Այդ ժամանակ կոնգլոմերատ Rank Organisation, նկատելով հաջողակ դերասանուհուն, փորձել է ներկայացնել նրան որպես «Բրիտանական Ջին Հարլոու», բայց առանձնապես հաջողություն չգրանցեց։ Իր հայտնիության անկման շրջանում, դերասանուհին, ով 1930-ական թվականների սկզբին վերցրել էր Գրեթա Գյունթ կեղծանունը ի պատիվ նորվեգական «Պեր Գյունտ» դասական երաժշտական ստեղծագործության[2], մեկնել է ԱՄՆ մասնագիտական երջանկություն գտնելու նպատակով, բայց շուտով վերադարձել է Բրիտանիա «3 զինվոր» ֆիլմի անհաջողությունից հետո։ 1950–ական թվականների վերջին դերասանուհու կարիերան ավարտվել է[3]։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին 4 ամուսին է ունեցել՝
- Դերասանուհու առաջին ամուսինը Քրիստոֆեր Մեննան էր, նրա գործակալը։ Նրանք ամուսնալուծվել են 1936 կամ 1937 թվականին, ամուսնալուծության ամիսը հայտնի չէ։ Երեխաներ չեն ունեցել։
- Երկրորդ ամուսինը՝ Ուիլֆրեդ Էնթոնի Ջոն Օրչարդն էր։ Ամուսնության ամսաթիվը հայտնի չէ, երեխաներ չեն ունեցել։
- Երրորդ ամուսինը՝ Նոել Ջեյմս Տրևենեն Հոլլանդն էր։ Ամուսնության տարեթիվը հայտնի չէ, 1952 թվականին ծնվել է նրանց որդին։
- Չորրորդ ամուսինը՝ Ֆրեդերիկ Մուրն էր, պլաստիկ վիրաբույժ։ 1956 թվականին բժիշկ Մուրը մահացել է։ Զույգի ամուսնությունը տևել է 1956 թվականից մինչև բժիշկ Մուրի մահը[4]։
Գրեթա Գյութը մահացել է 2000 թվականի ապրիլի 2-ին։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]29 տարիների ընթացքում (1934—1963)Գրեթա Գյութը նկարահանվել է 60 ֆիլմերում և սերիալներում։
Լայն էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 — Լոնդոնի մուգ աչքերը / The Dark Eyes of London — Դիանա Սթյուարտ
- 1939 — «Արսենալ» մարզադաշտի առեղծվածը / The Arsenal Stadium Mystery — Գվեն Լի
- 1940 — Նա չէր կարող ասել` ոչ/ She Couldn't Say No — Ֆրենկի Բերնս
- 1940 — Միջին հերթափոխ / The Middle Watch — Մերի Կարլտոն
- 1940 — Բուլդոգը տեսնում է ամբողջությամբ/ Bulldog Sees It Through — Ջեյն Սինկլեյր
- 1940 — Սենյակ երկուսի համար / Room for Two — Հիլդա Ուեստբի
- 1941 — Սովորական հպումներ / The Common Touch — Սիլվիյա Միդոուզ
- 1943 — Վաղը մենք կապրենք / Tomorrow We Live — Մարի Դյուշես
- 1943 — Նա նորից նույն մարդն է / It's That Man Again — Ստելա Ֆերրիս
- 1946 — Քաղաք՝ Լոնդոն / London Town — օրիորդ Եվա Բարրի
- 1947 —Սիրելի մարդասպան / Dear Murderer — Վիվյեն Ուորրեն
- 1947 — Վերցրու իմ կյանքը / Take My Life —Ֆիլլիպա Շելլի
- 1948 — Հեշտ փող / Easy Money — Պետ
- 1948 — Օրացույց / The Calendar — ՎԵնդա Պաննիֆորդ
- 1951 — 3 զինվոր / Soldiers Three — Կրենշոու
- 1952 — Զանգահարողը / The Ringer — Կորա Էնն Միլտոն
- 1953 — Երեք քայլ մթության մեջ / Three Steps in the Dark — Սոֆի Բուրժոյն
- 1956 — Իմ կնոջ ընտանիքը / My Wife's Family —Գլորիյա Մարշ
- 1957 — Առավոտյան զանգ / Morning Call —Աննետտ Մեննինգ
- 1957 — Ճակատագիրը կին է / Fortune Is a Woman — Վիր Լիտչեն
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 — Ռոբին Հուդի արկածները / The Adventures of Robin Hood — լեդի Մարգարետ
- 1959 — Անտեսանելի մարդը / The Invisible Man — Սոնյա Վասա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Грета Гюнт (նորվ.) на сайте nrk.no, 14 ноября 2003
- ↑ Джефф Майер, Брайан Макдоннелл. Encyclopedia of Film Noir (2007) (անգլ.) стр. 208
- ↑ Рональд Берган. Некролог (անգլ.) на сайте theguardian.com, 5 апреля 2000
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեթա Գյունթ(անգլ.) encyclopedia.com կայքում
|