Գրեթա Գյունթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեթա Գյունթ
անգլ.՝ Greta Gynt
Ծնվել էնոյեմբերի 15, 1916(1916-11-15)
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էապրիլի 2, 2000(2000-04-02)[1] (83 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և պարուհի

Գրեթա Գյունթ (անգլ.՝ Greta Gynt, նոյեմբերի 15, 1916(1916-11-15), Քրիստիանիա, Նորվեգիա - ապրիլի 2, 2000(2000-04-02)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասանուհի, պարուհի և նորվեգական ծագմամբ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգրետե Վոկսհոլ (դերասանուհու իրական անունը) ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 15–ին Օսլոյում։ Մայրը՝ Քրիստեն Վոկսհոլտը, աշխատել է որպես հագուստի նկարչուհի։ Մանուկ հասակում, Մարգրետեն ծնողների հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և հինգ տարեկանից սկսել է զբաղվել պարով։ Շուտով նրա ընտանիքը վերադարձել է Նորվեգիա, և Մարգրետեն 12 տարեկանից սկսել է ելույթ ունենալ կաբարե-ռևյուում Chat Noir[no]։ 1934 թվականին առաջին անգամ հայտնվել է էկրաններին, Sången till henne շվեդական ֆիլմում։ Այդ հաջողությունից հետո 19 տարեկան աղջնակը նորից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նա, իր գործակալի՝ Քրիստոֆեր Մեննայի խորհրդով, ով դարձել է իր առաջին ամուսինը, ներկել է իր մուգ մազերը, դարձնելով իր կերպարի մի մասը։ 1930-ական թվականների երկրորդ կեսին, 1940-ականների առաջին կեսին նա խաղացել է բրիտանական աննշան ֆիլմերում, բայց 1940-ական թվականների վերջին սկսել է հայտնվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում։ Ամպլուան՝ գլամուռային համարձակ սեռականորեն ազատ կին է։ Այդ ժամանակ կոնգլոմերատ Rank Organisation, նկատելով հաջողակ դերասանուհուն, փորձել է ներկայացնել նրան որպես «Բրիտանական Ջին Հարլոու», բայց առանձնապես հաջողություն չգրանցեց։ Իր հայտնիության անկման շրջանում, դերասանուհին, ով 1930-ական թվականների սկզբին վերցրել էր Գրեթա Գյունթ կեղծանունը ի պատիվ նորվեգական «Պեր Գյունտ» դասական երաժշտական ստեղծագործության[2], մեկնել է ԱՄՆ մասնագիտական երջանկություն գտնելու նպատակով, բայց շուտով վերադարձել է Բրիտանիա «3 զինվոր» ֆիլմի անհաջողությունից հետո։ 1950–ական թվականների վերջին դերասանուհու կարիերան ավարտվել է[3]։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին 4 ամուսին է ունեցել՝

  1. Դերասանուհու առաջին ամուսինը Քրիստոֆեր Մեննան էր, նրա գործակալը։ Նրանք ամուսնալուծվել են 1936 կամ 1937 թվականին, ամուսնալուծության ամիսը հայտնի չէ։ Երեխաներ չեն ունեցել։
  2. Երկրորդ ամուսինը՝ Ուիլֆրեդ Էնթոնի Ջոն Օրչարդն էր։ Ամուսնության ամսաթիվը հայտնի չէ, երեխաներ չեն ունեցել։
  3. Երրորդ ամուսինը՝ Նոել Ջեյմս Տրևենեն Հոլլանդն էր։ Ամուսնության տարեթիվը հայտնի չէ, 1952 թվականին ծնվել է նրանց որդին։
  4. Չորրորդ ամուսինը՝ Ֆրեդերիկ Մուրն էր, պլաստիկ վիրաբույժ։ 1956 թվականին բժիշկ Մուրը մահացել է։ Զույգի ամուսնությունը տևել է 1956 թվականից մինչև բժիշկ Մուրի մահը[4]:

Գրեթա Գյութը մահացել է 2000 թվականի ապրիլի 2-ին։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

29 տարիների ընթացքում (1934—1963)Գրեթա Գյութը նկարահանվել է 60 ֆիլմերում և սերիալներում։

Լայն էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 — Լոնդոնի մուգ աչքերը / The Dark Eyes of London — Դիանա Սթյուարտ
  • 1939 — «Արսենալ» մարզադաշտի առեղծվածը / The Arsenal Stadium Mystery — Գվեն Լի
  • 1940 — Նա չէր կարող ասել` ոչ/ She Couldn't Say No — Ֆրենկի Բերնս
  • 1940 — Միջին հերթափոխ / The Middle Watch — Մերի Կարլտոն
  • 1940 — Բուլդոգը տեսնում է ամբողջությամբ/ Bulldog Sees It Through — Ջեյն Սինկլեյր
  • 1940 — Սենյակ երկուսի համար / Room for Two — Հիլդա Ուեստբի
  • 1941 — Սովորական հպումներ / The Common Touch — Սիլվիյա Միդոուզ
  • 1943 — Վաղը մենք կապրենք / Tomorrow We Live — Մարի Դյուշես
  • 1943 — Նա նորից նույն մարդն է / It's That Man Again — Ստելա Ֆերրիս
  • 1946 — Քաղաք՝ Լոնդոն / London Town — օրիորդ Եվա Բարրի
  • 1947 —Սիրելի մարդասպան / Dear Murderer — Վիվյեն Ուորրեն
  • 1947 — Վերցրու իմ կյանքը / Take My Life —Ֆիլլիպա Շելլի
  • 1948 — Հեշտ փող / Easy Money — Պետ
  • 1948 — Օրացույց / The Calendar — ՎԵնդա Պաննիֆորդ
  • 1951 — 3 զինվոր / Soldiers Three — Կրենշոու
  • 1952 — Զանգահարողը / The Ringer — Կորա Էնն Միլտոն
  • 1953 — Երեք քայլ մթության մեջ / Three Steps in the Dark — Սոֆի Բուրժոյն
  • 1956 — Իմ կնոջ ընտանիքը / My Wife's Family —Գլորիյա Մարշ
  • 1957 — Առավոտյան զանգ / Morning Call —Աննետտ Մեննինգ
  • 1957 — Ճակատագիրը կին է / Fortune Is a Woman — Վիր Լիտչեն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 — Ռոբին Հուդի արկածները / The Adventures of Robin Hood — լեդի Մարգարետ
  • 1959 — Անտեսանելի մարդը / The Invisible Man — Սոնյա Վասա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Грета Гюнт (նորվ.) на сайте nrk.no, 14 ноября 2003
  3. Джефф Майер, Брайан Макдоннелл. Encyclopedia of Film Noir (2007) (անգլ.) стр. 208
  4. Рональд Берган. Некролог (անգլ.) на сайте theguardian.com, 5 апреля 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]