Գրաքննությունն Ադրբեջանում
Գրաքննությունն Ադրբեջանում, Ադրբեջանի իշխանությունների վերահսկողությունը տեղեկատվության, տպագիր արտադրանքի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի ստեղծագործությունների, կինոյի և լուսանկարչական ստեղծագործությունների, հեռուստատեսության և ռադիոյի, կայքերի և պորտալների, որոշ դեպքերում նաև մասնավոր նամակագրության բովանդակության և տարածման նկատմամբ՝ անցանկալի գաղափարների և տեղեկությունների տարածումը սահմանափակելու կամ կանխելու նպատակով։
Խոսքի ազատությունը երաշխավորված է Ադրբեջանի Սահմանադրությամբ (Հոդված 47՝ «Խոսքի և մտքի ազատություն»)[1]։ 1993 թվականին ընդունվել է Ադրբեջանի Ազգային ժողովի որոշումը, որով թերթերից յուրաքանչյուրը պետք է ռազմական գրաքննություն անցնի[2]։ 1998 թվականի օգոստոսի 6-ին մամուլի քաղաքական գրաքննությունը պաշտոնապես հանվել է[3] «Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի, մտքի և տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում լրացուցիչ միջոցների մասին» հրամանագրի ստորագրումից հետո։
Գրաքննությունը համացանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ադրբեջանը ներառվել է համացանցում գրաքննության առկայությամբ երկրների ցանկում[4]։
2009 թվականին բլոգերներ Էմին Միլին և Ադնան Հաջիզադեն ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել համապատասխանաբար երկու և երկուսուկես տարվա ազատազրկման։ Դրա համար առիթ էր հանդիսացել երգիծական տեսահոլովակը, որտեղ Հաջիզադեն ավանակի հագուստով նսեմացնում էր այն օգուտները, որոնք ստանում են այդ կենդանիները Ադրբեջանում։ Անհիմն մեղադրանքները միջազգային արձագանք են առաջացրել. բլոգերներին պաշտպանել են միջազգային կազմակերպությունները, իսկ հետո նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման[5]։ Նրանք ազատ են արձակվել 2010 թվականի նոյեմբերին[6]։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը համացանցի գրաքննության առկայությամբ երկրների թվում է[7]։ 2008-2010 թվականներին քաղաքական ապաստան փնտրելու նպատակով Ադրբեջանից հեռացել է առնվազն ինը լրագրող[8]։
Freedom House-ի կարծիքով, Ադրբեջանում ցանցի հասանելիությունը խստորեն վերահսկվում է կառավարության կողմից[9]։
2018 թվականի դրությամբ հարյուրավոր բլոգերներ բանտարկվել են[10]։
2015 թվականի մայիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պոստֆակտում հանել է Հայաստանի դրոշի պատկերը 2015 թվականի Հաղթանակի զորահանդեսի լուսանկարից[11]։
Գրաքննությունը ռադիոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից Ադրբեջանում արգելվել է ցանկացած արտասահմանյան ռադիոկայանների (FM-միջակայքում) հեռարձակումը[8]։
Գրաքննությունը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնում ստեղծվել է Գեղարվեստական խորհուրդ, որը պետք է հավանություն տա, թե ինչ ներկայացումներ կարելի է ցուցադրել[12]։
2012 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդն արգելել է ադրբեջանական հեռուստաալիքներով արտասահմանյան սերիալների ցուցադրումը[13]։ Մամուլի իրավունքների ինստիտուտի ղեկավար Ռաշիդ Հաջիլայի կարծիքով այդ արգելումը գրաքննություն է[13]։
Գրաքննությունն այլ ոլորտներում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին թողարկել է «Քարե երազներ» ռեքվիեմ-վեպը։ Վեպը քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ այն միաձայն դատապարտվել է, ինչպես նաև այնտեղ պահանջներ են հնչել Այլիսլիին զրկել կառավարական պարգևներից և ստուգել նրա «գենետիկ կոդը»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական թոշակից[14]։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը ծրագրում է անունների ցուցակներ ստեղծել։ Տվյալ ցուցակներում երեք կատեգորիա է լինելու․ «կանաչ»՝ թույլատրված անուններ, «դեղին»՝ անցանկալի անուններ և «կարմիր»՝ արգելված անուններ։ Յուրաքանչյուր անուն, որը ցուցակում չէ, կստուգվի ԱԳԱԱ-ի հանձնաժողովի կողմից և միայն հանձնաժողովի թույլտվությունից հետո հնարավոր կլինի օգտագործել այն[15]։
Open Doors-ի հաշվետվության համաձայն․ «Պետական կոմիտեն պետք է թույլ տա ցանկացած գրքի պահպանում, ներմուծում կամ վերարտադրություն։ Յուրաքանչյուր վերնագիր պետք է ստուգվի։ Ադրբեջան ուղարկված ցանկացած գիրք ստուգում է անցնում։ Օդանավակայաններում գրքերի տեսչությունը նույնպես սովորական գործ է»[16]։ Մասնավորապես, առանց թույլտվության պատճենել Աստվածաշունչը չի կարելի, քանի որ Ադրբեջանում պահանջվում է կրոնական գրականության ցանկացած ներմուծման կամ հրապարակման թույլտվություն[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Законодательство Азербайджанской Республики». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ В Азербайджане введена военная цензура
- ↑ «Мехман Алиев: «Цензура есть в Азербайджане, она крепчает»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Азербайджан включен в список государств, в которых систематически применяется цензура в Интернете — Осман Гюндюз
- ↑ Обама заступился за азербайджанских блогеров
- ↑ Azerbaijan: Blogger Is Released Early
- ↑ «Репортеры без границ»: в Азербайджане наблюдается цензура в Интернете Азербайджан: журналисты подвергаются силовому давлению и судебному преследованию
- ↑ 8,0 8,1 Азербайджан: журналисты подвергаются силовому давлению и судебному преследованию
- ↑ Как обойти цензуру в интернете
- ↑ «Туран»: О какой свободе слова говорит Ильхам Алиев, если в Азербайджане арестованы десятки блогеров?
- ↑ «Azerbaijan defence site 'removes' Armenia flag from parade photo»
- ↑ «Аздрама вводит цензуру». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 13,0 13,1 Почему Баку запретил показ иностранных телесериалов?
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики о лишении Акрама Айлисли (Акрама Наджаф оглу Наибова) персональной пенсии Президента Азербайджанской Республики. Официальный сайт Президента Азербайджанской Республики
- ↑ В Азербайджане ввели цензуру на имена
- ↑ В Азербайджане невозможно даже снять ксерокопию Библии, передает Open Doors(չաշխատող հղում)
- ↑ «Азербайджан: верующие против религиозной цензуры». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2020-10-26-ին.