Գվիլիմ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվիլիմ Լի
Ծնվել էնոյեմբերի 24, 1983(1983-11-24)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔարդիֆի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Գվիլիմ Լի (անգլ. Gwilym Lee, նոյեմբերի 24, 1983(1983-11-24)[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), վալիական ծագմամբ անգլիացի դերասան։ Առավել հայտնի է Բրայան Մեյի դերով՝ Queen խմբի մասին պատմող՝ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիլիմը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրիստոլում։ Նրա ծնողները՝ Թոմը և Սեյվենը ծագումով վալիացիներ են։ Նա ունի երկու ավագ եղբայր՝ Հերայնտը և Օուենը, ինչպես նաև ավագ քույր՝ Ռիաննոնը։ Երբ նա փոքր էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սաթոն-Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ[2], որտեղ էլ նա անցկացնում է իր ամբողջ մանկությունը[3][4]։ Գվիլիմը՝ Քարդիֆի համալսարանում գրականություն էր ուսումնասիրում, ինչպես նաև դրամատիկական արվեստ՝ Գիլդհոլական երգի և թատրոնի դպրոցում, որտեղ 2008 թվականին ստացել է Գիլդհոլական ոսկե մեդալ[2]։ Ներկա պահին ապրում է Լոնդոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին նա սկսում է իր կարիերան, երբ լինելով դեռահաս՝ միանում է դրամատիկական ակումբին։ Շուտով նա նկարահանվում է մանկական գրքերի («Կենդանիների տապանը») հեռուստատեսային ադապտացիաներում և աշխատում է «Ռիչարդ III» ներկայացման վրա՝ Շեքսպիրական Թագավորական Ընկերության հետ։ Ավելի ուշ, Գվիլիմը սկսեց երկրորդական դերեր ստանալ այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Զուտ անգլիական սպանություններ»-ը (անգլ. Midsomer Murders), «Ashes to Ashes»-ը, «Աշխատակցուհիները» և «Մոնրո»-ն։ Մի ժամանակ նա նույնիսկ մասնակցում էր ռադիոբեմադրություններին՝ «The Emerald Tiger», «The Silver Turk», «The Cruel Sea»: Ռեժիսոր Ֆ. Հ. ֆոն Դոններսմարկի՝ «Զբոսաշրջիկը» (2010) ֆիլմում կատարել է ոչ մեծ՝ հսկողական ծառայության տեխնիկական աշխատակցի դերը։

2012 թվականին նա մասնակցել է «Խոստումը» թատերական բեմադրությանը (Ալեքսեյ Արբուզովի՝ «Իմ խեղճ Մարատ» պիեսի հիման վրա)[5]։ 2013 թվականի Սուրբ ծննդից Գվիլիմը սկսել է նկարահանվել «Մաքուր անգլիական սպանություն» սերիալում՝ սերժանտ Չարլի Նելսոնի դերում։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է 15 սերիա։

2018 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որտեղ Գվիլիմը կատարում է ամբողջ աշխարհում հայտնի Queen խմբի կիթառահարի՝ Բրայան Մեյի դերը[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2008 The Escort
2010 The Tourist Տեխնիկական աշխատակից
2011 Isle of Dogs Դ. Ս. Բլոկ
2018 The Last Witness Ջոն Անդերվուդ
2018 Bohemian Rhapsody Բրայան Մեյ
2019 Top End Wedding Նեդ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
1997–1998 Animal Ark Ջեյմս Հունտեր 13 սերիա
2008 Mutual Friends Երիտասարդ տղամարդ
2009 Lewis Թերի Բեինբրիջ Սերիա։ "The Quality of Mercy"
2009 Waterloo Road Սթիվեն
2009 Ashes to Ashes Երիտասարդ Սամերս
2010 Doctors Անատոլի Կարփսկի Սերիա։ "Idle Hands"
2011 Land Girls Հենրի Ջեյմսոն 5 սերիա
2012 Henry V Ուիլիամա Հեռուստասերիալ
2012 Fresh Meat Ջիլս
2012 Monroe Ալեքս Շոլֆայլդ
2012 Restless Շոն Գիլմարտին Մինի–սերիալ
2013–2016 Midsomer Murders Սերժանտ Չարլի Նելսոն 15 սերիա
2015 A Song for Jenny Ջեյմս Հեռուստաֆիլմ
2017 Jamestown Սամուել Քաստել 8 սերիա
2019 The Great Սերիա։ "Pilot"

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2011 King Lear Էդգար

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2013 Cloud Chamber Թոմ
2015 Dragon Quest Heroes: The World Tree's Woe and the Blight Below Psaro the Manslayer Անգլերեն ձայն
2015 Final Fantasy XIV: Heavensward Սիդ Անգլերեն ձայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 McCrum, Kirstie (2013 թ․ դեկտեմբերի 14). «Actor Gwilym's got murder in mind at Midsomer». walesonline. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  3. Lee, Gwilym (2016 թ․ փետրվարի 17). «Two contrasting birthday cards from family and friends illustrating the difficulty of growing up Welsh in England...pic.twitter.com/sHsNKywJZG». @Gwilymlee (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  4. Lee, Gwilym (2018 թ․ հուլիսի 7). «Apparently, it's coming home. (I know I'm Welsh - but just for this one day.....) #itscominghome #worldcup https://www.instagram.com/p/Bk7m5XxgXbL/?utm_source=ig_twitter_share&igshid=1d9m3t3qv130q …». @Gwilymlee (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. Desk, BWW News. «Photo Flash: First Look at Max Bennett, Gwilym Lee and More in Donmar Warehouse's THE PROMISE». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  6. Busch, Anita; Busch, Anita (2017 թ․ օգոստոսի 21). «Queen Pic 'Bohemian Rhapsody' Finds Bandmates In Ben Hardy, Gwilym Lee & Joe Mazzello». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիլիմ Լի» հոդվածին։