Jump to content

Գուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրոս
Ծնվել էսեպտեմբերի 15, 1905(1905-09-15)
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 30, 1981(1981-04-30) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1928 - 1981
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան (Գուրոս, սեպտեմբերի 15, 1905(1905-09-15), Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1981(1981-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինքնուս գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին, Գորիսում, Մելիք Օհանյանների հայտնի գերդաստանում։ Պապը` Մելիք Օհանն էր, հայրը՝ Գևորգ Պարոնյանը, շատ գրագետ մի անձնավորություն, ում «քայլող հանրագիտարան» էին ասում։ Պարոնյանների գերդաստանը Գորիսում ուներ լուսանկարչատուն, դեղարան, կազմարարական արտադրամաս և այլն։

Մեկ տարեկան էր Գուրոսը, երբ մահացավ հայրը, իսկ երկու տարեկանում կորցնում է մորը՝ մնալով հորաքրոջ խնամքին։ Ճանաչված գորգագործ էր հորաքույրը։ Արվեստի աշխարհ Գուրոսը մուտք է գործում իբրև լուսանկարիչ։ 22 տարեկանից տասը տարի շարունակ նա լուսանկարչության աշխարհում էր։ Շրջում էր հայրենի լեռնաշխարհի ամենադժվար հաղթահարելի ու գողտրիկ վայրերում, մագլցում ժայռեր, իջնում անդնդախոր ձորեր՝ բնության ամենահետաքրքրական, ամենանվիրական պատկերները լուսանկարելու։ Սիրում էր լուսանկարել բնապատկերներ։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2][3]։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Գորիսում բացում է գեղարվեստական լուսանկարչատուն, որը գործում է մինչև 1932 թ.[4]։ 1931 թ.-ից սկսած զբաղվում է գեղանկարչությամբ։ 1933 թվականին ընտանիքով տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում Գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես լուսանկարիչ։ 1936 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսներին։ 1938 թվականին վերջնականապես թողնում է լուսանկարչական աշխատանքը և ամբողջովին նվիրվում գեղանկարչությանը։ 1939 թվականից Գուրոսը Հայաստանի նկարիչների միության անդամ էր։
Ստեղծել է բնապատկերներ՝

  • «Տնակ», 1954
  • «Առավոտը Եղեգիսի ճանապարհին», 1957
  • «Այրիվանքի շրջակայքը», 1958
  • «Ամպամած առավոտ։ Ախթալա», 1958
  • «Գարնան շունչը», 1962
  • «Երևանյան խաղող», 1962
  • «Հաղպատ գյուղը», 1963
  • «Բրուտի տունը. Գորիս», 1966
  • «Հին Խնձորեսկում», 1966
  • «Աշուն. Արենի», 1969
  • «Բնանկար. Զանգեզուր», 1972

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945, 1958, 1968 թվականներին կազմակերպվում են Գուրոսի անհատական ցուցահանդեսները Երևանում, իսկ 1963 թվականին՝ Գորիսում, Սիսիանում, Ղափանում, Քաջարանում (1963
1939, 1958 թթ. Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի տասնօրյակներին։
Հետմահու կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

1965 թվականին Գուրոսին շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պարոնյան-Հովսեփյան Գուրգեն Հովսեփի - Գուրոսի աշխատանքները ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Լուսանկարչությունից անցում գեղանկարչության, Գուրոս
  4. Գուրոսի լուսանկարներից Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 258