Գուրգեն Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Գուրգեն Ավետի Քոչարյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչարյան (այլ կիրառումներ)։
Գուրգեն Քոչարյան
Ծնվել էմարտի 9, 1893(1893-03-09)
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 19, 1972(1972-03-19) (79 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունաշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան (1917)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1930)

Գուրգեն Ավետի Քոչարյան (մարտի 9, 1893(1893-03-09), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1972(1972-03-19), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1930)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1917), մասնակցել քաղաքացիական կռիվներին (1919-1921)։

Ղեկավարել է Հայաստանի պետպլանի շրջանացման հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մի շարք ժողովրդա-տնտեսական հիմնահարցերի գիտական մշակմանը։ Հանրապետության տնտեսա-աշխարհագրական շրջանացման առաջին սխեմայի և մեծաթիվ գիտական մշակումների ու քարտեզների հեղինակ է։

Եղել է ԵՊՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ (1960)։ Հեղինակել է ավելի քան 100 քարտեզ և աշխատություն[1]։

Զբաղվել է Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տնտեսաաշխարհագրական հետազոտություններով և տնտեսական քարտեզագրությամբ։ 1926 թվականին հաստատվել է նրա ներկայացրած շրջանացման սխեման և լույս տեսել «Հայկական ՍՍՀ կոնտրոլ թվերը» աշխատությունը։ 1935-1940 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ պետպլանում ղեկավարել է հանրապետության առաջին ատլասը կազմելու աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ՍՍՌ ֆիզիկական աշխարհագրություն (Դասագիրք յոթնամյա և միջն. դպր. 7-րդ դաս. համար) 1948 (Պատ. խմբ.՝ Գ.Ա. Քոչարյան)
  • Կլիմատոլոգիայի հիմունքները (Նյութեր), 1946 ։ տիտղթ. (Ա. Ասլանյան; Խմբ.՝ Գ. Քոչարյան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Քոչարյան» հոդվածին։