Գուրգեն Քոչարյան
- Այս հոդվածը Գուրգեն Ավետի Քոչարյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչարյան (այլ կիրառումներ)։
Գուրգեն Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1893 Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1972 (79 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Խարկովի ազգային համալսարան (1917) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1930) |
Գուրգեն Ավետի Քոչարյան (մարտի 9, 1893, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1930)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1917), մասնակցել քաղաքացիական կռիվներին (1919-1921)։
Ղեկավարել է Հայաստանի պետպլանի շրջանացման հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մի շարք ժողովրդա-տնտեսական հիմնահարցերի գիտական մշակմանը։ Հանրապետության տնտեսա-աշխարհագրական շրջանացման առաջին սխեմայի և մեծաթիվ գիտական մշակումների ու քարտեզների հեղինակ է։
Եղել է ԵՊՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ (1960)։ Հեղինակել է ավելի քան 100 քարտեզ և աշխատություն[1]։
Զբաղվել է Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տնտեսաաշխարհագրական հետազոտություններով և տնտեսական քարտեզագրությամբ։ 1926 թվականին հաստատվել է նրա ներկայացրած շրջանացման սխեման և լույս տեսել «Հայկական ՍՍՀ կոնտրոլ թվերը» աշխատությունը։ 1935-1940 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ պետպլանում ղեկավարել է հանրապետության առաջին ատլասը կազմելու աշխատանքները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ՍՍՌ ֆիզիկական աշխարհագրություն (Դասագիրք յոթնամյա և միջն. դպր. 7-րդ դաս. համար) 1948 (Պատ. խմբ.՝ Գ.Ա. Քոչարյան)
- Կլիմատոլոգիայի հիմունքները (Նյութեր), 1946 ։ տիտղթ. (Ա. Ասլանյան; Խմբ.՝ Գ. Քոչարյան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Քոչարյան» հոդվածին։ |
|