Գուստավ Վիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Վիտ
Carl Gustav Witt
Ծնվել էհոկտեմբերի 29, 1866(1866-10-29)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
Մահացել էհունվարի 3, 1946(1946-01-03) (79 տարեկան)
Ֆալկենզե, Հաֆելլանդ, Բրանդենբուրգ, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունաստղագետ և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)HU Berlin
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարJulius Bauschinger?

Կառլ Գուստավ Վիտ (գերմ.՝ Carl Gustav Witt, հոկտեմբերի 29, 1866(1866-10-29), Բեռլին, Պրուսիայի թագավորություն - հունվարի 3, 1946(1946-01-03), Ֆալկենզե, Հաֆելլանդ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887-1890 թվականներին սովորել է Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում, ուսումնասիրել է մաթեմատիկա և աստղագիտություն։ 1888 թվականից աշխատել է որպես պրուսական ներկայացուցիչների պալատի քարտուղար, 1890 թվականից դարձել է նույն տեղում գրագիր, 1898 թվականից՝ Գերմանիայի Ռեյխստագի գրագիր։ Այստեղ նա աշխատել է մինչև թոշակի անցնելը, 1931 թվականին։

Իր հիմնական աշխատանքին զուգահեռ 1892 թվականից աշխատել է Բեռլինի Ուրանիա աստղադիտարանում, որտեղ 1896 թվականին դարձել է բաժիններից մեկի ղեկավար։ Մինչ այս աշխատանքից 1900 թվականին դուրս գալը, նա հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (433) Էրոսը[1], առաջին հայտնաբերված աստերոիդը, որը գտնվում է Հիմնական աստերոիդների գոտուց դուրս, հատում է Մարսի ուղեծիրը և երբեմն մոտենում է Երկրին, և Բերոլինան, որը կրում է Վիտի հարազատ քաղաքի լատինական անվանումը։

Իր դոկտորական աշխատությունը Վիտը գրել է Յուլիուս Բաուլինգերի ղեկավարության տակ[2], պաշտպանել է այն 1905 թվականին։ 1909 թվականից դասավանդել է Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում, 1916 թվականից դարձել է պատվավոր պրոֆեսոր, իսկ 1921 թվականից աստղագիտության հաստիքային պրոֆեսոր։ Համալսարանի աստղադիտարանը սկսել է ղեկավարել 1913 թվականից։

1902 թվականին ամուսնացել է Կերոլայն Թիլի հետ, որը ֆաբրիկանտ Չարլզ Տիլի դուստրն էր։ Նրանք ունեցել են երկու դուստր։

Նրա պատվին է անվանվել (2732) Վիտտ աստերոիդը։ Պարգևատրվել է II կարգի Երկաթյա խաչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mitentdecker war Felix Linke (1879—1959). Vgl. Wolfgang R. Dick, Jürgen Hamel: Beiträge zur Astronomiegeschichte. Band 5. Harri Deutsch Verlag, Frankfurt 2002, ISBN 3-8171-1686-1, S. 214.
  2. Laut http://genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=47817

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]