Գուլդի վարան
Գուլդի վարան | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Varanus gouldii
Gray, 1838
|
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||||
|
Գուլդի վարան, կամ ավազային վարան (լատին․՝ Varanus gouldii), վարանների ցեղի ներկայացուցիչ է, ունի երկու ենթատեսակներ։
Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր երկարությունը հասնում է 1.4-1.8 մ, քաշը 6 կգ։ Գունավորումով և կազմվածքով շատ նման է արգուսյան վարանին (Varanus panoptes horni)։ Գլուխը դուրս ընկած, կարճ և սեղմված է կողքերից։ Մարմինը ցիլինդրանման, երկարեցված է։ Վերջույթները լավ զարգացած են, ունեն հզոր և երկար ճանկեր։ Գունավորումը դեղնաշագանակագույն է, մուգ գիծն անցնում է աչքերի մեջտեղով։ Մեջքին ունի դեղին բծերի խումբ, իսկ պոչին նեղ գունատ գծեր, պոչի վերջին երրորդ մասը զուրկ է գծերից։ Լեզուն երկճյուղ է, ինչպես օձերինը[1]։
Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում է անտառուտներում և մարգագետիններում։ Փորում է բավականին երկար և լայն բներ, որտեղ թաքնվում է ավազային փոթորիկների և տոթի ժամանակ։ Ակտիվ է ցերեկային ժամերին։ Սնվում է մեծ միջատներով, մանր մողեսներով, կրծողներով և օձերով։ Թշնամիները շատ չեն, սակայն այս վարանի միսն ավտրալացի տեղաբնիկներն օգտագործում են սննդի մեջ։ Նրանք որսի նպատակով այրում են մարգագետինները[2]։
Շարժելով իր երկճյուղ լեզուն՝ վարանը կարողանում է հոտառության միջոցով հայտնաբերել իր զոհին։
Ինչպես բոլոր վարանները, Գուլդի վարանը նույնպես ձվածին է։ Էգը ձվադրում է տերմիտաբներում, դնում է մինչև 10 ձու։ 6 ամիս անց ծնվում է սերունդը։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի Էնդեմիկ։
Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Varanus gouldii gouldii
- Varanus gouldii flavirufus
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Thompson (1995), p. 111» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Ученые доказали пользу устраиваемых австралийскими аборигенами пожаров
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cogger,H.G. 2000. Reptiles and Amphibians of Australia, 6th ed. Ralph Curtis Publishing, Sanibel Island, 808 pp.
- Словник-довідник із зоології. - К., 2002.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլդի վարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլդի վարան» հոդվածին։ |
|