Գուլդի վարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլդի վարան
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Մողեսներ
Ընտանիք Վարանանմաններ
Ցեղ Վարաններ
Տեսակ Գուլդի վարան
Լատիներեն անվանում
Varanus gouldii
Gray, 1838
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գուլդի վարան, կամ ավազային վարան (լատին․՝ Varanus gouldii), վարանների ցեղի ներկայացուցիչ է, ունի երկու ենթատեսակներ։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր երկարությունը հասնում է 1.4-1.8 մ, քաշը 6 կգ։ Գունավորումով և կազմվածքով շատ նման է արգուսյան վարանին (Varanus panoptes horni)։ Գլուխը դուրս ընկած, կարճ և սեղմված է կողքերից։ Մարմինը ցիլինդրանման, երկարեցված է։ Վերջույթները լավ զարգացած են, ունեն հզոր և երկար ճանկեր։ Գունավորումը դեղնաշագանակագույն է, մուգ գիծն անցնում է աչքերի մեջտեղով։ Մեջքին ունի դեղին բծերի խումբ, իսկ պոչին նեղ գունատ գծեր, պոչի վերջին երրորդ մասը զուրկ է գծերից։ Լեզուն երկճյուղ է, ինչպես օձերինը[1]։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է անտառուտներում և մարգագետիններում։ Փորում է բավականին երկար և լայն բներ, որտեղ թաքնվում է ավազային փոթորիկների և տոթի ժամանակ։ Ակտիվ է ցերեկային ժամերին։ Սնվում է մեծ միջատներով, մանր մողեսներով, կրծողներով և օձերով։ Թշնամիները շատ չեն, սակայն այս վարանի միսն ավտրալացի տեղաբնիկներն օգտագործում են սննդի մեջ։ Նրանք որսի նպատակով այրում են մարգագետինները[2]։

Շարժելով իր երկճյուղ լեզուն՝ վարանը կարողանում է հոտառության միջոցով հայտնաբերել իր զոհին։

Ինչպես բոլոր վարանները, Գուլդի վարանը նույնպես ձվածին է։ Էգը ձվադրում է տերմիտաբներում, դնում է մինչև 10 ձու։ 6 ամիս անց ծնվում է սերունդը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Էնդեմիկ։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Varanus gouldii gouldii
  • Varanus gouldii flavirufus

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Thompson (1995), p. 111» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  2. Ученые доказали пользу устраиваемых австралийскими аборигенами пожаров

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cogger,H.G. 2000. Reptiles and Amphibians of Australia, 6th ed. Ralph Curtis Publishing, Sanibel Island, 808 pp.
  • Словник-довідник із зоології. - К., 2002.