Գյուլաղասի Միրզաև
Գյուլաղասի Միրզաև ադրբ.՝ Gülağası Mirzəyev | |
---|---|
բալետի մենակատար, բալետմայստեր | |
Ի ծնե | Գյուլաղասի Աղահյուսեյն օկլի Միրզաև |
Ծնվել է | ապրիլի 18, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետի ուսուցիչ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Թատրոն | Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
Պարգևներ |
Գյուլաղասի Աղահյուսեյն օղլի Միրզաև (ադրբ.՝ Gülağası Ağahüseyn oğlu Mirzəyev, ապրիլի 18, 1978, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի բալետի մենակատար, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլաղասի Միրզաևը ծնվել է 1978 թվականի ապրիլի 18-ին Բաքվում։ 1984-1987 թվականներին սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցի դասական բաժինը։ 1995-ին ավարտել է նույն դպրոցը `բալետի արտիստի մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը սկսվել է 1994 թվականին, որպես բալետի արտիստ ՛Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1999 թվականից աշխատում է օպերայի և բալետի թատրոնում։
2000 թվականին նա արժանացել է դիպլոմի, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության կողմից։ 2002 թվականին պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը[2]։ 2013 թվականին արժանացել է «Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ»ի պատվավոր կոչմանը[3]։
2006-2012 թվականներին աշխատել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ 2015 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան։ 2015 թվականի նոյեմբերից մինչև փետրվարի 2016-ը եղել է Բաքվի Խորեոգրաֆիա ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Ադոլֆ Ադան | «Ժիզել» | Կոմս Ալբերտ |
Ժորժ Բիզե, Ռ. Շչեդրին | «Կարմեն» | Թորրերո |
Կարա Կարաև | «Յոթ գեղեցկուհիներ» | Բախրամ շախ |
Կարա Կարաև | «Դոն Քիխոթ» | Դոն Քիխոթ |
Պյոտր Չայկովսկի | «Ռոմեո և Ջուլիետ» | Ռոմեո |
Պյոտր Չայկովսկի | «Մարդուկ-Ջարդուկը» | Արքայազն |
Պյոտր Չայկովսկի | «Քնած գեղեցկուհի» | Արքայազն Դեզիրի |
Կարա Կարաև | «Լեյլի և Մաջնուն» | Մաջնուն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Указ Президента Азербайджанской Республики
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики o присвоении почетных званий театральным деятелям Азербайджанской Республики