Գիորգոս Յակումակիս
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 9, 1994[2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Հերակլիոն[4] | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գիորգոս Յակումակիս (հուն․՝ Γιώργος Γιακουμάκης, դեկտեմբերի 9, 1994[2][3], Հերակլիոն[4]), հույն ֆուտբոլիստ, «Ատլանտա Յունայթեդ» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակումակիսը «Ատսալենիու» ակումբի սան է։ 2011 թվականին նա իր նորամուտը նշեց հիմնական կազմում։
2012 թվականի ամռանը Յակումակիսը տեղափոխվել է «Պլատանյաս»։ Սեպտեմբերի 30-ին «Քսանթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Հունաստանի Սուպերլիգայում[5]։ 2014 թվականի սկզբին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Էպիսկոպիում»։ Վարձակալության ավարտից հետո նա վերադարձել է «Պլատանյաս»։ 2015 թվականի ապրիլի 26-ին «Պանետոլիկոսի» դեմ խաղում Գիորգոսը խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։
2017 թվականին Յակումակիսը տեղափոխվել է մայրաքաղաքային ԱԵԿ։ Նոյեմբերի 19-ին «Պանաթինաիկոսի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում[7]։ 2018 թվականի փետրվարի 4-ին «Օլիմպիակոսի» դեմ խաղում Գիորգոսը խփեց իր առաջին գոլը ԱԵԿ-ի կազմում[8]։ Նույն թվականին նա դարձավ երկրի չեմպիոն։
2019 թվականի սկզբին Յակումակիսը վարձակալվել է ՕԵՖ-ի կողմից։ Հունվարի 31-ին մայրաքաղաքի «Ատրոմիտոսի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր ակումբում[9]։ «Լևադիակոսի» դեմ խաղում Գիորգոսը խփեց իր առաջին գոլը ՕՖԻ-ի կազմում։
2020 թվականի սկզբին Յակումակիսը վարձավճարով տեղափոխվեց լեհական «Գուրնիկ»։ Մարտի 6-ին «Կրակովիայի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց լեհական Էքստրակլասում[10]։ Մայիսի 30-ին ԼԿՍ-ի դեմ խաղում Գիորգոսը խփեց իր առաջին գոլը «Գուրնիկի» կազմում[11]։
Նույն թվականի ամռանը Յակումակիսը տեղափոխվեց հոլանդական «ՎՎՎ-Վենլո»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 600 հազար եվրո[12]։ Սեպտեմբերի 13-ին «Էմմենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում[13]։ Նույն մրցավեճում Գիորգոսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «ՎՎՎ-Վենլոյի» կազմում։ Մրցաշրջանի ընթացքում նա երկու անգամ «պոկերով» է աչքի ընկել «Ադո Դեն Հաագի»[14] և «Վիտեսի» դարպասը[15]։ Մրցաշրջանի արդյունքում Գիորգոսը 30 խաղում 26 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։
2021 թվականի ամռանը Յակումակիսը տեղափոխվեց շոտլանդական «Սելտիկ»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 միլիոն եվրո[16]։ Հոկտեմբերի 16-ին «Մոտերուելի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց շոտլանդական Պրեմիերայում[17]։ Հոկտեմբերի 23-ին «Սենթ Ջոնսթոնի» դեմ խաղում Գիորգոսը խփեց իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում[18]։ «Դանդիի»[19] և «Ռոս Քաունթիի»[20] դեմ խաղերում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Մրցաշրջանի արդյունքներով Գիորգոսը դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև հաղթել է առաջնությունում և նվաճել շոտլանդական լիգայի գավաթը։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա դարձել է գոլի հեղինակ[21]։
2023 թվականի փետրվարի 8-ին Յակումակիսը տեղափոխվեց MLS «Ատլանտա Յունայթեդ» ակումբ՝ ստորագրելով նշանակված խաղացողի կանոնի պայմանագիրը մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը[22][23]։ Ամերիկյան ակումբը հարձակվողի համար «Սելտիկին» առաջարկել է 5,2 միլիոն դոլար՝ ընդհատելով ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» առաջարկը[24]։ Վիզայի հետ կապված խնդիրների պատճառով բաց թողնելով մրցաշրջանի մեկնարկային տուրը[25]՝ «Ատլանտա Յունայթեդում» նա իր նորամուտը նշեց մարտի 4-ին «Տորոնտոյի» դեմ խաղում՝ 59-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Միգել Բերիի փոխարեն[26]։ Մարտի 18-ին «Պորտլենդ Թիմբերսի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Ատլանտա Յունայթեդի» կազմում[27]։ Յակումակիսն ընտրվել է MLS-ի 2023 թվականի բոլոր աստղերի խաղի համար, որում MLS-ի աստղերի հավաքականը հյուրընկալել էր անգլիական «Արսենալին»[28]։ Օգոստոսի 20-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դարձել, ինչի համար ճանաչվել է MLS-ի շաբաթվա խաղացող[29][30]։ 2023 թվականի մրցաշրջանի արդյունքներով, որում 27 խաղում խփել է 17 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ դառնալով առաջնության ռմբարկուների մրցավազքում երրորդը, Յակումակիսը ճանաչվել է MLS-ի տարվա նորեկ[31][32] և ընդգրկվել MLS-ի խորհրդանշական հավաքականում[33][34]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի նոյեմբերի 11-ին Կիպրոսի հավաքականի դեմ տարվա ընկերական խաղում Յակումակիսը նորամուտը նշեց Հունաստանի հավաքականի կազմում[35]։ Այդ նույն խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
Գոլեր Հունաստանի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Հաշիվ | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2020 թվականի նոյեմբերի 11 | Գեորգիոս Կամարաս, Աթենք, Հունաստան | Կիպրոս | 2:0 | 2:1 | Ընկերական հանդիպում |
02. | 2022 թվականի հունիսի 12 | Պանտեսալիկո, Վոլոս, Հունաստան | Կոսովո | 1:0 | 2:0 | ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2022/2023 |
03. | 2023 թվականի հոկտեմբերի 13 | Աթենք, Դուբլին, Իռլանդիա | Իռլանդիա | 1:0 | 2:0 | Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորում |
04. | 2023 թվականի նոյեմբերի 17 | Գեորգիոս Կամարաս, Աթենք, Հունաստան | Նոր Զելանդիա | 2:0 | 2:0 | Ընկերական հանդիպում |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Հունաստանի Սուպերլիգայի հաղթող՝ 2017/2018
- Շոտլանդական Պրեմիերշիպի հաղթող՝ 2021/2022
- Շոտլանդական լիգայի գավաթակիր՝ 2021/2022
Անհատական
- Լավագույն ռմբարկու Էրեդիվիզին՝ 2020/2021 (26 գոլ)
- Շոտլանդիայի Պրեմիերշիպի լավագույն ռմբարկու՝ 2021/2022 (13 գոլ)
- Էրեդիվիզի ամսվա խաղացող՝ 2021 հունվար
- Ամսվա խաղացող շոտլանդական Պրեմիերշիպում՝ 2022 մարտ[36]
- MLS-ի բոլոր աստղերի խաղի մասնակից՝ 2023
- MLS-ի տարվա նորեկ՝ 2023
- MLS-ի խորհրդանշական հավաքականի անդամ՝ 2023
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.epo.gr/TeamPlayer.aspx?a_id=22497&NewsType=22&Competition=2000000021&Season=2000000228&Country=7&Team=17457&Round=2000000545&Group=1000164901&person=10010316727
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 4,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Платаньяс VS. Ксанти 3:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Платаньяс VS. Ксанти 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Панатинаикос VS. АЕК Афины 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Олимпиакос Пирей VS. АЕК Афины 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «ОФИ VS. Атромитос Афины 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Гурник Забже VS. Краковия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «ЛКС Лодзь VS. Гурник Забже 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Επίσημο: Στη Φένλο ο Γιακουμάκης». sport24.gr (հունարեն). 2020 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Эммен VS. ВВВ-Венло 3:5» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «АДО Ден Хааг VS. ВВВ-Венло 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «ВВВ-Венло VS. Витесс 4:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Celtic complete the signing of Giorgos Giakoumakis». The Athletic (անգլերեն). Augusŧ 31, 2021. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Мотеруэлл VS. Селтик 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Селтик VS. Сент-Джонстон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Селтик VS. Данди 3:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Селтик VS. Росс Каунти 4:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Селтик VS. Шахтёр Донецк 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Atlanta United signs forward Giorgos Giakoumakis». Atlanta United FC (անգլերեն). Feƀruary 8, 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Jonathan Sigal (Feƀruary 8, 2023). «Atlanta United sign striker Giorgos Giakoumakis from Celtic FC». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Cokorda Krishna Sadhana (Feƀruary 9, 2023). «Atlanta United Aims Sly Dig at Urawa Reds as Giakoumakis Goes Stateside». Football Tribe (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Sandy McAfee (Marcħ 3, 2023). «Giorgos Giakoumakis visa approved, available to make debut against Toronto FC». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Sandy McAfee (Marcħ 4, 2023). «Atlanta United draws Toronto FC 1-1 in Giorgos Giakoumakis debut». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Sandy McAfee (Marcħ 18, 2023). «5-Stripes score five goals to defeat Portland Timbers and remain unbeaten». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Thiago Almada, Giorgos Giakoumakis named 2023 MLS All-Stars». Atlanta United FC (անգլերեն). Ɉune 27, 2023. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Atlanta United's Giorgos Giakoumakis named Player of the Matchday». MLSsoccer.com (անգլերեն). Augusŧ 21, 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Atlanta United Forward Giorgos Giakoumakis Voted MLS Player of the Matchday presented by Continental Tire for Matchday 27». Atlanta United FC (անգլերեն). Augusŧ 21, 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Atlanta United's Giorgos Giakoumakis named 2023 MLS Newcomer of the Year». MLSsoccer.com (անգլերեն). Novemƀer 2, 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Sandy McAfee (Novemƀer 2, 2023). «Giorgos Giakoumakis awarded 2023 MLS Newcomer of the Year». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «2023 MLS Best XI presented by Continental Tire». MLSsoccer.com (անգլերեն). Novemƀer 28, 2023. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Sandy McAfee (Novemƀer 28, 2023). «Giorgos Giakoumakis, Thiago Almada named to MLS Best XI for 2023». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Греция VS. Кипр 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Peter Cassidy (7th Aprił 2022). «Celtic's Giakoumakis named Premiership player of the month for March». STV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)