Գիլերմո Լասո
Գիլերմո Լասո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1955[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր |
Քաղաքացիություն | Էկվադոր |
Կրթություն | Institute of the Brothers of the Christian Schools? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանկիր և նախագահ |
Աշխատավայր | Banco Guayaquil? և Bolsa De Valores De Guayaquil? |
Ամուսին | Maria De Lourdes Alcivar? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Ecuador? |
Կուսակցություն | Movimiento Ecuatoriano Unido?[3] |
Guillermo Lasso Վիքիպահեստում |
Գիլերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոզա, (Իսպաներեն արտասանություն՝ [ɡiˈʝeɾmo ˈlaso], նոյեմբերի 16, 1955[1][2], Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր), էկվադորցի գործարար, բանկիր, գրող, «Դե Գուայակիլ» բանկի ամենամեծ բաժնետեր, Էկվադորի 47-րդ և ներկայիս նախագահը[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասոն ծնվել է Գուայակիլ քաղաքում[6][7]։ Նրա ծնողները՝ Էնրիկե Լասո Ալվարադոն և Նորա Մենդոզան եղել են միջին խավից[7][8]։ Ֆինանսական դժվարություններ ունեցող ընտանիքում ապրել են 11 քույր և եղբայր[7]։ Ուսման ծախսերը հոգալու համար Լասոն 15 տարեկանից գումար է աշխատել[7]։ 1970 թվականին կես դրույքով աշխատանքի է անցել Գուայակիլի ֆոնդային բորսայում, իսկ ավելի ուշ՝ որպես հավաքագրման գործակալի օգնական։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիտոյում գտնվող Էկվադորի պապական կաթոլիկ համալսարան՝ տնտեսագիտություն սովորելու համար, սակայն համալսարանից հեռացվել է առանց աստիճան ստանալու[9]։
Լասոն 23 տարեկանում ավագ եղբոր աջակցությամբ հիմնել է իր սեփական՝ «Constructora Alfa y Omeg» շինարարական ընկերությունը[10]։
1977 թվականին Լասոն ծանոթացել է Մարիա դե Լուրդես Ալկիվարի հետ, որի հետ էլ ամուսնացել է 1980 թվականին[11]։ Նրանք ունեն են 5 երեխա[11]։
Էկվադորում «Coca-Cola» ընկերության տևական սնանկացումից հետո Լասոն նշանակվել է ընկերության ղեկավար։ Նա հանձնարարական էր ստացել կարճ ժամանակում ընկերությանը հանել սնանկացումից[12]։ Դրանից հետո նա նշանակվել է Coca-Cola և Mavesa ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ[13]։
1994 թվականին Լասոն դարձել է «Դե Գուայակիլ» բանկի գործադիր տնօրեն, որից նա հրաժարվել է 2012 թվականին[14]։
1998 թվականին նշանակվել է Գուայաս նահանգի նահանգապետ, 1999 թվականին՝ էկոնոմիկայի նախարար։ Միաժամանակ ղեկավարել է Էկվադորի ֆինանսների և էներգետիկայի նախարարությունը, սակայն այդ պաշտոնում մնացել է ընդամենը 37 օր։ Նախագահ Համիլ Մաուադի հետ պետական պարտքի շուրջ անմիաբանության պատճառով ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից։
Եղել է էկվադորցի քաղաքական գործիչ և զինվորական Լուսիո Գուտիերես տնտեսական հարցերով խորհրդականը։
2011 թվականին լույս է տեսել Լասոնի «Նամակներ իմ երեխաներին» գիրքը։ Գիրքը պարունակում է դասեր, որոնք նա մշակել է բիզնեսում աշխատելու ընթացքում։ Գրքում զետեղվել են նաև Էկվադորի տնտեսական զարգացման վերաբերյալ առաջարկություններ[15]։
2012 թվականին նա հրատարակել է իր «Otro Ecuador Es Posible» գիրքը[16]։
2012 թվականին նա դարձել է աջ կենտրոնամետ «CREO» (Ես հավատում եմ) կուսակցության հիմնադիրներից մեկը։ 2013 թվականին նույն կուսակցությունից եղել է Էկվադորի նախագահի թեկնածու և 22,68 տոկոս ձայներով զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով գործող նախագահ Ռաֆայել Կորեային, որը հավաքել էր ձայների 57,17 տոկոսը։ Կորեան իր հերթին բազմիցս մեղադրել է Լասոյին՝ 1990-ական թվականների վերջի բանկային ճգնաժամի համար անձամբ պատասխանատու լինելու մեջ՝ միլիարդավոր դոլարներ օֆշորային գոտիներ արտահանելու համար[17]։
2017 թվականի նախագահական ընտրություններում Լասոն կրկին առաջադրել է իր թեկածությունը։ Վերջինիս քարոզարշավի թեման եղել է Էկվադորում 1 միլիոն աշխատատեղերի ստեղծումը։ Նախագահի մյուս թեկնածու Լենին Մորենոյի հետ Լասոն անցել է երկրորդ փուլ, հավաքել ձայների 49%-ը և տանուլ տվել Մորենոյին[18]։
2018 թվականին Լասոն ողնուղեղի վիրահատության է ենթարկվել ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայում՝ 2013 թվականին Իսպանիայում ուխտագնացության ժամանակ ընկնելու և մեջքը վնասելու հետևանքով[19][20]։
2021 թվականի ապրիլին Լասոն ձայների 52,48%-ով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում[21]։
2021 թվականի հունիսին Լասոն ողնուղեղի երկրորդ վիրահատությունն է տարել Միացյալ Նահանգներում, որպեսզի վերականգնի ոտքերի կանոնավոր շարժումը[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 https://elyex.com/guillermo-alberto-santiago-lasso-mendoza/
- ↑ Guillermo Lasso se afilia al movimiento CREO y critica al Gobierno (իսպ.)
- ↑ «LATEST: Ecuador's pro-market candidate Guillermo Lasso wins the presidential runoff». Bloomberg Quicktake. 2021 թ․ ապրիլի 11. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Ecuador goes with conservative banker in presidential vote». Associated Press. 2021 թ․ ապրիլի 11.
- ↑ «Guillermo Lasso Biografía» (իսպաներեն). Noticias Tutoriales Herramientas. 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Guillermo Lasso recordó su infancia al visitar la casa en la que nació» (Spanish). El Telegrafo. 2021 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The beginning of the future». Silo. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «FACTBOX-Leftist and banker fight for Ecuador presidency -». Reuters.
- ↑ Гильермо Лассо | Глоссарий
- ↑ 11,0 11,1 «Esta es la familia de Guillermo Lasso, nuevo presidente de Ecuador» (իսպաներեն). El Tiempo. 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Gross, Lisette Arévalo (2017 թ․ մարտի 30). «Quién es Guillermo Lasso, candidato presidencial por el movimiento CREO».
- ↑ «Guillermo Lasso . El emprendedor que promete "el regreso de la democracia" a Ecuador». 2017 թ․ ապրիլի 1.
- ↑ «Guillermo Lasso renunció a la presidencia ejecutiva del Banco de Guayaquil». El Universo. 2012 թ․ մայիսի 7.
- ↑ «Guillermo Lasso presenta su libro "Carta a mis hijos"». www.ecuadorinmediato.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Otro Ecuador es posible». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Эквадор пошел по ленинскому пути
- ↑ «Ленин и светлое будущее Эквадора: что известно о лидере президентской гонки». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Venezuela opposition leader thanks countries for accepting refugees, Lasso to have spinal surgery, Pilsener beer launches European sales». Cuenca High Life. 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «FALSE: Guillermo Lasso has terminal cancer». Ecuador Chequea. 2020 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Правоцентрист Гильермо Лассо побеждает на выборах президента Эквадора - Международная панорама - ТАСС
- ↑ «President of Ecuador travels to Miami for a spinal cord operation – Telemundo Miami (51)». Explica. 2021 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guillermo Lasso's personal page
- Biography by CIDOB Արխիվացված 2014-12-19 Wayback Machine (in Spanish)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմո Լասո» հոդվածին։ |
|