Գիլերմո Լասո
Գիլերմո Լասո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1955[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Institute of the Brothers of the Christian Schools? և Էկվադորի պապական կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանկիր և international forum participant |
Աշխատավայր | Banco Guayaquil? և Bolsa De Valores De Guayaquil? |
Ամուսին | Maria De Lourdes Alcivar? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Ecuador? |
Կուսակցություն | CREO?[3] |
![]() |
Գիլերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոզա, (Իսպաներեն արտասանություն՝ [ɡiˈʝeɾmo ˈlaso], նոյեմբերի 16, 1955[1][2], Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր), էկվադորցի գործարար, բանկիր, գրող, «Դե Գուայակիլ» բանկի ամենամեծ բաժնետեր, Էկվադորի 47-րդ և ներկայիս նախագահը[4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասոն ծնվել է Գուայակիլ քաղաքում[6][7]։ Նրա ծնողները՝ Էնրիկե Լասո Ալվարադոն և Նորա Մենդոզան եղել են միջին խավից[7][8]։ Ֆինանսական դժվարություններ ունեցող ընտանիքում ապրել են 11 քույր և եղբայր[7]։ Ուսման ծախսերը հոգալու համար Լասոն 15 տարեկանից գումար է աշխատել[7]։ 1970 թվականին կես դրույքով աշխատանքի է անցել Գուայակիլի ֆոնդային բորսայում, իսկ ավելի ուշ՝ որպես հավաքագրման գործակալի օգնական։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիտոյում գտնվող Էկվադորի պապական կաթոլիկ համալսարան՝ տնտեսագիտություն սովորելու համար, սակայն համալսարանից հեռացվել է առանց աստիճան ստանալու[9]։
Լասոն 23 տարեկանում ավագ եղբոր աջակցությամբ հիմնել է իր սեփական՝ «Constructora Alfa y Omeg» շինարարական ընկերությունը[10]։
1977 թվականին Լասոն ծանոթացել է Մարիա դե Լուրդես Ալկիվարի հետ, որի հետ էլ ամուսնացել է 1980 թվականին[11]։ Նրանք ունեն են 5 երեխա[11]։
Էկվադորում «Coca-Cola» ընկերության տևական սնանկացումից հետո Լասոն նշանակվել է ընկերության ղեկավար։ Նա հանձնարարական էր ստացել կարճ ժամանակում ընկերությանը հանել սնանկացումից[12]։ Դրանից հետո նա նշանակվել է Coca-Cola և Mavesa ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ[13]։
1994 թվականին Լասոն դարձել է «Դե Գուայակիլ» բանկի գործադիր տնօրեն, որից նա հրաժարվել է 2012 թվականին[14]։
1998 թվականին նշանակվել է Գուայաս նահանգի նահանգապետ, 1999 թվականին՝ էկոնոմիկայի նախարար։ Միաժամանակ ղեկավարել է Էկվադորի ֆինանսների և էներգետիկայի նախարարությունը, սակայն այդ պաշտոնում մնացել է ընդամենը 37 օր։ Նախագահ Համիլ Մաուադի հետ պետական պարտքի շուրջ անմիաբանության պատճառով ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից։
Եղել է էկվադորցի քաղաքական գործիչ և զինվորական Լուսիո Գուտիերես տնտեսական հարցերով խորհրդականը։
2011 թվականին լույս է տեսել Լասոնի «Նամակներ իմ երեխաներին» գիրքը։ Գիրքը պարունակում է դասեր, որոնք նա մշակել է բիզնեսում աշխատելու ընթացքում։ Գրքում զետեղվել են նաև Էկվադորի տնտեսական զարգացման վերաբերյալ առաջարկություններ[15]։
2012 թվականին նա հրատարակել է իր «Otro Ecuador Es Posible» գիրքը[16]։
2012 թվականին նա դարձել է աջ կենտրոնամետ «CREO» (Ես հավատում եմ) կուսակցության հիմնադիրներից մեկը։ 2013 թվականին նույն կուսակցությունից եղել է Էկվադորի նախագահի թեկնածու և 22,68 տոկոս ձայներով զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով գործող նախագահ Ռաֆայել Կորեային, որը հավաքել էր ձայների 57,17 տոկոսը։ Կորեան իր հերթին բազմիցս մեղադրել է Լասոյին՝ 1990-ական թվականների վերջի բանկային ճգնաժամի համար անձամբ պատասխանատու լինելու մեջ՝ միլիարդավոր դոլարներ օֆշորային գոտիներ արտահանելու համար[17]։
2017 թվականի նախագահական ընտրություններում Լասոն կրկին առաջադրել է իր թեկածությունը։ Վերջինիս քարոզարշավի թեման եղել է Էկվադորում 1 միլիոն աշխատատեղերի ստեղծումը։ Նախագահի մյուս թեկնածու Լենին Մորենոյի հետ Լասոն անցել է երկրորդ փուլ, հավաքել ձայների 49%-ը և տանուլ տվել Մորենոյին[18]։
2018 թվականին Լասոն ողնուղեղի վիրահատության է ենթարկվել ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայում՝ 2013 թվականին Իսպանիայում ուխտագնացության ժամանակ ընկնելու և մեջքը վնասելու հետևանքով[19][20]։
2021 թվականի ապրիլին Լասոն ձայների 52,48%-ով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում[21]։
2021 թվականի հունիսին Լասոն ողնուղեղի երկրորդ վիրահատությունն է տարել Միացյալ Նահանգներում, որպեսզի վերականգնի ոտքերի կանոնավոր շարժումը[22]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 https://elyex.com/guillermo-alberto-santiago-lasso-mendoza/
- ↑ Guillermo Lasso se afilia al movimiento CREO y critica al Gobierno (իսպ.)
- ↑ «LATEST: Ecuador's pro-market candidate Guillermo Lasso wins the presidential runoff»։ Bloomberg Quicktake։ 11 April 2021։ Վերցված է 11 April 2021
- ↑ «Ecuador goes with conservative banker in presidential vote»։ Associated Press։ 11 April 2021
- ↑ «Guillermo Lasso Biografía» (իսպաներեն)։ Noticias Tutoriales Herramientas։ 12 April 2021։ Վերցված է 12 April 2021
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Guillermo Lasso recordó su infancia al visitar la casa en la que nació» (Spanish)։ El Telegrafo։ 30 April 2021։ Վերցված է 3 May 2021
- ↑ «The beginning of the future»։ Silo։ Վերցված է 3 May 2021
- ↑ «FACTBOX-Leftist and banker fight for Ecuador presidency -»։ Reuters
- ↑ Гильермо Лассо | Глоссарий
- ↑ 11,0 11,1 «Esta es la familia de Guillermo Lasso, nuevo presidente de Ecuador» (իսպաներեն)։ El Tiempo։ 12 April 2021։ Վերցված է 13 April 2021
- ↑ Gross Lisette Arévalo (30 March 2017)։ «Quién es Guillermo Lasso, candidato presidencial por el movimiento CREO»
- ↑ «Guillermo Lasso . El emprendedor que promete "el regreso de la democracia" a Ecuador»։ 1 April 2017
- ↑ «Guillermo Lasso renunció a la presidencia ejecutiva del Banco de Guayaquil»։ El Universo։ 7 May 2012
- ↑ «Guillermo Lasso presenta su libro "Carta a mis hijos"»։ www.ecuadorinmediato.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-09-ին։ Վերցված է 2021-12-29
- ↑ Otro Ecuador es posible
- ↑ Эквадор пошел по ленинскому пути
- ↑ «Ленин и светлое будущее Эквадора: что известно о лидере президентской гонки»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Venezuela opposition leader thanks countries for accepting refugees, Lasso to have spinal surgery, Pilsener beer launches European sales»։ Cuenca High Life։ September 6, 2018։ Վերցված է May 3, 2021
- ↑ «FALSE: Guillermo Lasso has terminal cancer»։ Ecuador Chequea։ September 30, 2020։ Վերցված է May 3, 2021
- ↑ Правоцентрист Гильермо Лассо побеждает на выборах президента Эквадора - Международная панорама - ТАСС
- ↑ «President of Ecuador travels to Miami for a spinal cord operation – Telemundo Miami (51)»։ Explica։ June 19, 2021։ Արխիվացված է օրիգինալից July 4, 2021-ին։ Վերցված է December 29, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գիլերմո Լասո Վիքիպահեստում |
---|
- Guillermo Lasso's personal page
- Biography by CIDOB (in Spanish)
|