Գիլդա
«Գիլդա»[7] (անգլ.՝ Gilda), Նուար ֆիլմ, նկարահանված ԱՄՆ-ում 1946 թվականին, սիրային մելոդրամայի ժանրում, ռեժիսոր Չարլզ Վիդորի կողմից։ «Հոլիվուդի ոսկե դարաշրջանի» ճանաչված ֆիլմերից մեկն է, որում 1940-ականների հայտնի կինոաստղ Ռիտա Հեյուորթը կատարել է իր ամենանշանավոր/ամենաճանաչված դերը։
2013 թվականին ֆիլմը ներառվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային կինոռեգիստրի մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնի Ֆարելը ամերիկացի մանր խաղամոլ է, ով վերջերս ժամանել է Բուենոս Այրես, ինչպես միշտ խարդախությամբ մեծ գումարներ է շահել՝ կրեպս խաղալով։ Փողոցում նրան փորձել են կողոպտել։ Կողոպուտից նրան փրկել է բոլորովին անծանոթ մի մարդ Բալին Մանդսոն անունով։ Մանդսոնը Ֆարելին պատմում է անօրինական խաղատան մասին, որտեղ նա կարող է խաղալ, բայց զգուշացնում է այնտեղ խաբելու մասին։ Հայտնվելով կազինոյում՝ Ֆարելը անտեսում է իրեն տրված խորհուրդը, խաբում է բլեքջեք խաղալիս, և երկու օգնականներ նրան տանում են կազինոյի սեփականատիրոջ մոտ, որը, պարզվում է, հենց նրա փրկիչ Մանդսոնն է։
Մանդսոնը մեկնում է գործերով, և երբ վերադառնում է, նա Ֆարելին ներկայացնում է իր նոր կնոջը՝ Գիլդային, ում հետ կարճ հանդիպումից հետո նա ամուսնացել է։ Ջոնին և Գիլդան՝ նախկինում ամուսին ու կին, անմիջապես ճանաչում են միմյանց, սակայն, երբ Մանդսոնը հարցնում է, թե արդյոք նրանք ճանաչում են միմյանց, երկուսն էլ բացասական են արձագանքում։ Մանդսոնը Ֆարելին հանձնարարում է հոգ տանել Գիլդայի մասին։ Ջոնին և Գիլդան փոխադարձ հակակրանք են ցուցաբերում միմյանց նկատմամբ, հակակրանք, որի հետևում թաքնված է ոչ ամբողջությամբ մարած սերը։ Գիլդան թեթևամիտ է վարվում տղամարդկանց հետ՝ Ջոնիին նյարդայնացնելու բացահայտ նպատակով, սրան ի պատասխան՝ նա գնալով ավելի ու ավելի հեգնական ու անհանդուրժող է դառնում նրա հետ։
Մանդսոնին այցելում են երկու գերմանացի գործակալ-ներկայացուցիչներ։ Նրանց կազմակերպությունը ֆինանսավորում է վոլֆրամի կարտելը, որը, որպեսզի թաքցնի կարտելի կապը գերմանացիների հետ, փաստագրված է Մանդսոնի վրա։ Նրա կառավարիչները որոշել էին, որ այժմ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է, նրանք կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել ամբողջ կարտելը։ Սակայն Մանդսոնը հրաժարվում է իրենց փոխանցել իր սեփականության իրավունքը։ Արգենտինայի ոստիկանությունը կասկածանքով է վերաբերվում գերմանացիներին և գործակալ Օբրեգոնին հանձնարարում է նրանց մասին տեղեկություններ ստանալ Մանդսոնի առաջին օգնական Ֆարելից։ Սակայն, նա ոչինչ չգիտի իր հովանավորի գործունեության այդ կողմի մասին։ Գերմանացի-ներկայացուցիչները վերադառնում են կազինո ամենամյա կառնավալի ժամանակ և փորձում են վախեցնել Մանդսոնին, որպեսզի ստանան նրա համաձայնությունը։ Դրա արդյունքում կրակոցներ են սկսվում, և Մանդսոնը սպանում է նրանցից մեկին։
Ֆարելը շտապում է Գիլդային տանել ապահով տեղ՝ Մանդսոնի տուն, որտեղ նրանք հերթական անգամ վիճում են։ Նրանց փոխադարձ նախատինքներն ու հավերժական ատելության հավաստիացումներն ավարտվում են կրքոտ համբույրով։ Նրանք լսում են մուտքի դռան շրխկոցը և հասկանում են, որ Մանդսոնը գաղտնալսել է և այժմ ամեն ինչ գիտի իրենց մասին։ Ֆարելը, ունենալով մեղքի զգացում, հետևում է իր ղեկավարին դեպի իրեն սպասող մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռը բարձրանում է օդ, բայց հետո հանկարծակի պայթում է և ընկնում օվկիանոսը։ Ֆարելը, ով տեսել է այս ամենը, որոշում է, որ Մանդսոնն ինքնասպան է եղել։
Գիլդան ժառանգում է իր մահացած ամուսնու ունեցվածքը։ Նա ամուսնանում է Ֆարելի հետ, բայց անմիջապես բացահայտվում է, որ Ջոնին ամուսնացել է նրա հետ միայն Մանդսոնի հետ դավաճանության համար տանջելու և վրեժ լուծելու համար։ Նա բոլորովին արհամարհում է Գիլդային, սակայն նրան տանջելու համար իր մարդկանց է ուղարկում, որպեսզի օր ու գիշեր հսկեն նրան։ Գիլդան ևս մեկ անգամ փորձում է փախչել ցավոտ ամուսնությունից, սակայն Ֆարելը, որն այժմ հարուստ և հզոր է, խանգարում է դրան։
Օբրեգոնը առգրավում է անօրինական խաղատունը։ Այդ առիթով նա ասում է Ֆարելին, որ Գիլդան երբեք այնքան թեթևամիտ չի եղել, որ դավաճանի իր ամուսնուն, ո՛չ Մանդսոնին, ո՛չ էլ իրեն, դրանով իսկ Ֆարելին դրդելով հաշտվել իր հետ։ Ավելի ուշ հայտնվում է կենդանի Մանդսոնը, և ասում, որ ինքնասպանությունը կեղծվել է նրա կողմից։ Մանդսոնը հանում է ատրճանակը և փորձում է սպանել Գիլդային և Ֆարելին, բայց բարմեն քեռի Պիոն նրանից առաջ է անցնում՝ մահացու վիրավորելով նրան փոխհրաձգության ժամանակ։ Երբ ոստիկանությունը ժամանում է, Ջոնին փորձում է իր վրա վերցնել սպանության մեղքը, սակայն Օբրեգոնը հրաժարվում է ձերբակալել նրան՝ բացատրելով, որ Մանդսոնը վաղուց օրինական մահացած է։ Ֆարելը Օբրեգոնին տալիս է մեղադրական փաստաթղթեր Մանդսոնի սեյֆից, ինչից հետո Ֆարելը և Գիլդան հաշտվում են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիտա Հեյուորթ - Գիլդա Մանդսոն, ավելի ուշ Գիլդա Ֆարել
- Գլեն Ֆորդ - Ջոնի Ֆարել, Մանդսոնի վստահված անձը և նրա ընկերը
- Ջորջ Մակրեդի - Բալին Մանդսոն, կազինոյի սեփականատերը
- Ջոզեֆ Կալեյա - գաղտնի ոստիկանության գործակալ Մորիս Օբրեգոն
- Ստիվեն Գերեյ - քեռի Պիո, կազինոյի գործավար
- Ջո Սոյեր - Կեյսի, Բալին Մանդսոնի օգնականը
- Ջորջ Ջ. Լյուիս - Ուերտա, Բալին Մանդսոնի օգնականը
- Ջերալդ Մոր - կապիտան Դելգանո
- Մարկ Ռոբերտս - Գեյբ Էվան
- Դոն Դուգլաս - Թոմաս Լենգֆորդ
- Լյուդվիգ Դոնատ - գերմանացի
- Լայոնել Ռոյս - գերմանացի
- Սոլ Մարտել - փոքրիկ մարդ
- Ռոզա Ռեյ - Մարիա
- Էդուարդո Չիանելի - կարտելի անդամ (ենթագրերում նշված չէ)
- Ֆիլիպ Վան Զանդ - կարտելի անդամ (ենթագրերում նշված չէ)
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմն աչքի է ընկնում տեսախցիկի վիրտուոզ աշխատանքով՝ օպերատոր Ռուդոլֆ Մատե, ինչպես նաև Ռիտա Հեյուորթի հանդերձանքները (հատկապես պարային համարների համար)՝ զգեստների դիզայներ Ժան Լուի, և այս պարային համարների խորեոգրաֆիան՝ բեմադրիչ Ջեկ Կոուլ։
- Ռիտա Հեյուորթը այստեղ հանդես է եկել աստղային դերասան Գլեն Ֆորդի հետ։ Դուետն այնքան հաջողված էր, որ հետագայում նրանք ստեղծեցին էկրանային սիրված զույգ՝ միասին նկարահանվելով մի քանի ֆիլմերում։
- Երգերը, որոնք հնչում են «Գիլդա» ֆիլմում՝ տանգո «Amado Mio» և «Put the Blame on Mame», և որոնք Ռիտա Հեյուորթի հերոսուհին երգում և պարում է ռեստորանի բեմում, ըստ էության, հանդիսանում են ֆիլմի հուզական գագաթնակետը։ Դրանցից երկրորդ երգի ժամանակ նա ստրիպտիզ է կատարում՝ ձեռքից հանելով ձեռնոցը (!): Հեյուորթը այստեղ այնքան ներդաշնակ և սեքսուալ է, որ այս տեսարանները ապահովել են նրա ազգային սեքս-կուռքի համբավը։
- Երգերում ձայնը երգչուհի Անիտա Էլիսինն է։
- Ֆիլմը սև ու սպիտակ է, պատկանում է նուար ժանրին։
Ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիլդա» ֆիլմից մի տեսարան, որտեղ Հեյուորթի հերոսուհին հանում է ձեռնոցը, թվում էր անպարկեշտ գրաքննություն իսպանացի բռնապետ Ֆրանկոյի օրոք, և ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Իսպանիայում 1946 թվականին, արգելվել էր դիտել[8]։ Այս փաստն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆիլմի նկատմամբ, այնքան, որ առասպել հայտնվեց, թե իրականում Գիլդան «ամբողջովին մերկացել է, պարզապես գրաքննությունը այն ջնջել է»[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0038559/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.adorocinema.com/filmes/filme-1906/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/gilda
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.cinematografo.it/cinedatabase/film/gilda/6396/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 http://www.imdb.com/title/tt0038559/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Видор, Чарлз // Кино: Энциклопедический словарь / С. И. Юткевич. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 74, 556.
- ↑ 8,0 8,1 «Cosas de Familia y mujeres fatales: Gilda, las Hermanas Gilda y un montón de cosas más». Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грегори Л. Sew Iconic. 10 легендарных платьев Голливуда / Пер. с англ. П. Охримчук. — М.: Рипол Классик, 2013. — 144 с. — ISBN 978-5-386-05322-2 (в комплекте с книгой идут выкройки платьев Риты Хейворт).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլդա» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1946 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նուար ֆիլմեր
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր