Գիա Բուգաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիա Բուգաձե
վրաց.՝ გია ბუღაძე
Ծնվել էսեպտեմբերի 24, 1956(1956-09-24) (67 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրգեղանկարչություն
գրաֆիկա
որմնանկարներ
Թեմաներգեղանկարչություն
ԶավակներԼաշա Բուգաձե
 Gia Bugadze Վիքիպահեստում

Գիա Բուգաձե (վրաց.՝ გია ბუღაძე), սեպտեմբերի 24, 1956(1956-09-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ժամանակակից նկարիչ։

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը (2003-2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա (Գիորգի) Բուգաձեն ծնվել է 1956 թվականին, Թբիլիսիում, բժիշկների ընտանիքում։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը ի հայտ է եկել դեռևս վաղ հասակից։ Նախնական կրթություն ստացել է Պիոներների և աշակերտների պալատում, այնուհետև՝ Նիկոլաձեի անվան ինստիտուտում, 1977–1981 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետում՝ Գիորգի Տոտիբաձեի և Կոկի Մախարաձեի դասարանում։ 1985 թվականին սովորել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայում՝ Ուշա Ջափարաձեի մոտ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա Բուգաձեին հռչակ բերեց «Քարթլիի կյանքը» գեղանկարների շարքը, որից հետո նա սկսեց ներկայանալ դիցաբանական կերպարներով։ Որմնանկարներում արտացոլվում է նրա երևակայական շրջանակը, որից ծնվում են մեծածավալ ստեղծագործություններ։ 2010 թվականին Բաթումում նա ստեղծեց «Ծովային գիշերօթիկ դպրոց» կամարը։

Նրա մեծամասշտաբ որմնանկարները զարդարում են հոգևոր և աշխարհիկ շինությունները՝

  • Բեռլինի Մարտին Լյութերի եկեղեցի
  • Փարիզի Սուրբ Նինո վրացական եկեղեցի
  • Թբիլիսիի պետական համալսարանի գրադարանը և համաժողովների դահլիճը
  • Իլիի պետական համալսարանի, Վրաստանի տեխնիկական համալսարանի համաժողովների դահլիճները
  • Քաղաքապետարանի շենքը
  • Վրաստանի պառլամենտի «Թագավորական պալատը»
  • Վրաստանի արդարադատության նախարարության սրահը
  • Կլաուդիո Բերլինջիերի բնակարանը Հռոմում
  • Լուիզիանայի պետական համալսարանի «Խոսքի ազատության սրահը»
  • Թբիլիսիի գեղարվեստական վահանակը

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի նկարիչների միության տարվա լավագույն մրցանակ, 1985
  • Կանի միջազգային փառատոնի լավագույն ազգային հավաքածու մրցանակ Ֆրանսիայի նախագահի կողմից, 1990
  • Յակով Գոգեբաշվիլու մեդալ, Վրաստանի ուսուցիչների ասոցիացիա, 1993
  • Անտոնի Բ կաթողիկոսի շքանշան
  • Իվան Ջավախիշվիլիի անվան մեդալ, Թբիլիսիի պետական համալսարան, 2001
  • «Կարոլուս Մագնուս» մեդալ (2002, Վատիկան)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անի Կիդիաշվիլի, արվեստի պատմաբան
  • Զավակներ՝ Նինո Բուգաձե, ճարտարապետ և Լաշա Բուգաձե, գրող, դրամատուրգ, նոր վրացական մշակույթի ներկայացուցիչ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია (The Tbilisi State Academy of Arts). Tbilisi 2011.ISBN 978-9941-0-3304-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիա Բուգաձե» հոդվածին։