Գիա Բուգաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիա Բուգաձե
Gia Bugadze.jpg
Ծնվել էսեպտեմբերի 24, 1956(1956-09-24) (63 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն
գրաֆիկա
որմնանկարներ
Թեմաներգեղանկարչություն
Կայքgiabugadze.com
Gia Bugadze Վիքիպահեստում

Գիա Բուգաձե (վրաց.՝ გია ბუღაძე) 1956, սեպտեմբերի 24, Թբիլիսի), վրացի ժամանակակից նկարիչ։ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը (2003-2012 թթ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա (Գիորգի) Բուգաձեն ծնվել է 1956 թվականին, Թբիլիսիում, բժիշկների ընտանիքում։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը ի հայտ է եկել դեռևս վաղ հասակից։ Նախնական կրթություն ստացել է Պիոներների և աշակերտների պալատում, այնուհետև՝ Նիկոլաձեի անվան ինստիտուտում, 1977–1981 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետում՝ Գիորգի Տոտիբաձեի և Կոկի Մախարաձեի դասարանում։ 1985 թվականին սովորել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայում՝ Ուշա Ջափարաձեի մոտ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա Բուգաձեին հռչակ բերեց «Քարթլիի կյանքը» գեղանկարների շարքը, որից հետո նա սկսեց ներկայանալ դիցաբանական կերպարներով։ Որմնանկարներում արտացոլվում է նրա երևակայական շրջանակը, որից ծնվում են մեծածավալ ստեղծագործություններ։ 2010 թվականին Բաթումում նա ստեղծեց «Ծովային գիշերօթիկ դպրոց» կամարը։

Նրա մեծամասշտաբ որմնանկարները զարդարում են հոգևոր և աշխարհիկ շինությունները՝

  • Բեռլինի Մարտին Լյութերի եկեղեցի
  • Փարիզի Սուրբ Նինո վրացական եկեղեցի
  • Թբիլիսիի պետական համալսարանի գրադարանը և համաժողովների դահլիճը
  • Իլիի պետական համալսարանի, Վրաստանի տեխնիկական համալսարանի համաժողովների դահլիճները
  • Քաղաքապետարանի շենքը
  • Վրաստանի պառլամենտի «Թագավորական պալատը»
  • Վրաստանի արդարադատության նախարարության սրահը
  • Կլաուդիո Բերլինջիերի բնակարանը Հռոմում
  • Լուիզիանայի պետական համալսարանի «Խոսքի ազատության սրահը»
  • Թբիլիսիի գեղարվեստական վահանակը

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի նկարիչների միության տարվա լավագույն մրցանակ, 1985 թ.
  • Կանի միջազգային փառատոնի լավագույն ազգային հավաքածու մրցանակ Ֆրանսիայի նախագահի կողմից, 1990 թ.
  • Յակով Գոգեբաշվիլու մեդալ, 1993 թ.
  • Թբիլիսիի պետական համալսարանի մեդալ, 2001 թ.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անի Կիդիաշվիլի, արվեստի պատմաբան
  • Զավակներ՝ Նինո Բուգաձե, ճարտարապետ և Լաշա Բուգաձե, գրող, դրամատուրգ, նոր վրացական մշակույթի ներկայացուցիչ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია (The Tbilisi State Academy of Arts). Tbilisi 2011.ISBN 978-9941-0-3304-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]