Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթը (գերմ.՝ DFL-Supercup) Գերմանիայի ֆուտբոլային մրցույթ է, կազմված 1 խաղից, որում մասնակցում են Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի նախորդ մրցաշրջանի հաղթողները։
Առաջին երեք մրցանակները խաղարկվել են 1941, 1977, 1983 թվականներին։ Այդ ժամանակ այն կրում էր ոչ պաշտոնական բնույթ։ Պաշտոնական խաղի բնույթ առաջին անգամ ստացել է 1987 թ.: Հետագայում այս մրցաշարի փոխարեն անցկացվել է մեկ այլ մրցաշար՝ Լիգայի գավթը։ 2008 թ.-ից անցում կատարվեց սուպերգավաթին, սակայն մրցաշարը կրում էր կրկին ոչ պաշտոնական բնույթ։ 2010 թ.-ից մրցույթը առ այսօր այն կրում է պաշտոնական բնույթ։
Եթե Գավաթը և Բունդեսլիգան հաղթում է միևնույն թիմը, ապա Սուպերգավաթում նրա դեմ պայքարում է Բունդեսլիգայի երկրորդ հորիզոնականը գրաված թիմը։