Գերման Ստերլիգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերման Ստերլիգով
ռուս.՝ Герман Львович Стерлигов
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1966(1966-10-18) (57 տարեկան)
ԾննդավայրՍերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունձեռնարկատեր և մենեջեր
Կայքsterligoff.ru
 German Sterligov Վիքիպահեստում

Գերման Ստերլիգով (հոկտեմբերի 18, 1966(1966-10-18), Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, 2004 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածու, ազնվական ծագմամբ գործարար, միլիոնատեր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերման Ստերլիգովը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Մերձմոսկվայի Զագորսկ քաղաքում։ 1984 թվականին ավարտել է անգլիական հատուկ դպրոցը։ 1987 թվականին ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն 1988 թվականին թողել է ուսումը[2]։ Նույն թվականին նա երաժիշտներ էր բերում Մոսկվայի երկաթուղային կայարաններ, ովքեր փողով նվագում, երգում և պարում էին սպասողների համար։ Ստերլիգովի անունը Ռուսաստանում էլ ավելի հայտնի դարձավ 1990 թվականին, երբ նա բացեց ռուսական առաջին ապրանքային բորսան՝ «Ալիսան», որը հետագայում արդեն՝ 1993 թվականին վերածվեց հոլդինգի՝ 84 դուստր ընկերություններով Ռուսաստանում և արտասահմանում։ Բորսան Ստերլիգովին կարճ ժամանակահատվածում հսկայական հաջողություն բերեց՝ դարձնելով Ռուսաստանի մուլտի միլիոնատերերից մեկը[3]։ Քսանհինգ տարեկանում նա համարվում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ստերլիգովը վիլաներ ունի Լազուրյան ափում, Կիպրոսում, ԱՄՆ-ում և ամրոց՝ Բուրգունդիայում[4]։ Ստերլիգովը զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 2002 թվականին առաջադրել է իր թեկանծությունը Կրասնոյարսկի նահանգապետի պաշտոնի համար։ Դրանից հետո իր թեկնածությունն է առաջադրել նաև Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում, իսկ 2004 թվականին արդեն Ստերլիոգովն իր թեկնածությունն է առաջադրել ՌԴ նախագահական ընտրություններում։ Նախագահական ընտրություններից հետո նա ընտանիքի հետ միասին թողել է Մոսկվայի իր բնակարանը և տեղափոխվել Մերձմոսկովյան Սլոբոդա ավան։ Այստեղ նրան հատկացվել է 37 հեկտար հողատարածք, և նա սկսել է զբաղվել ոչխարաբուծությամբ:

Գերման Ստերլիգովը նժույգի վրա:

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Ստերլիգովը մեկնարկել է իր «Սլոբոդա» բարեգործական ծրագիրը՝ առաջարկելով ուղղափառ քրիստոնյաներին գալ և ապրել Մերձմոսկովյան Սլոբոդա իր ավանում։ Ստերլիգովն ուղղափառ քրիստոնյա է և հանդիսանում է մորուքը սափրելու մոլի հակառակորդ։ Նա համարում է, որ մորուքը ուղղափառ քրիստոնյայի հիմնական հատկանիշն է։ Ստերլիգովն ակտիվորեն քարոզում էր պայքարել աբորտների դեմ՝ համարելով, որ դա լուրջ բիզնես է։ Նա չի ընդունում գիտությունը և կոչ է անում վերացնել գիտնականներին՝ պատճառաբանելով, որ գիտնականներն են էկոլոգիական աղետների հիմնական մեղավորները։ Կինոն ու թատրոնը նրա համար սատանայի ձեռքի գործ են։ 2013 թվականին նա պատմական գիրք է գրում «Իվան Ահեղից մինչև Վլադիմիր Պուտին» վերնագրով։ Գիրքը մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանում։ Որոշ ժամանակ անց նա վաճառքի հանեց Սլոբոդա ավանի իր գույքր և 2015 թվականի ամռանը ընտանիքի հետ մեկնեց Լեռնային Ղարաբաղ։

Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղ մեկնելուց հետո Գերման Ստերլիգովի անունը հայտնվել է Ադրբեջանի արգործնախարարության անցանկալի անձանց շարքերում՝ «սև ցուցակում» և միաժամանակ պաշտոնապես միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար[5]։ Լեռնային Ղարաբաղում նա էկոլոգիապես մաքուր սննդատեսակների արտադրություն է սկսել, քարե ալրաղաց է գնել և ալյուր արտադրել[6]։ Լրագրողներին տված ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Ղարաբաղը էկոլոգիապես մաքուր վայր է և պատրաստվում է Ղարաբաղից մթերք տեղափոխել Ռուսաստան։ Մոսկվայի և Ղարաբաղի միջև ապրանքների գների տարբերությունն այնքան մեծ է, որ կարելի է այդ աշխատանքով մեծ գումարներ աշխատել[7]։ 2015 թվականի օգոստոսի վերջին Լեռնային Ղարաբաղից նա վերադառնում է Մոսկվա։ Նրան ձերբակալում են ՌԴ ԱԴԾ աշխատակիցները՝ օդանավակայանի սահմանային անցակետում։ Մինչ այդ՝ օգոստոսի 22-ին Ինտերպոլը դադարեցրել էր Գերման Ստերլիգովի դեմ հետախուզումը[8]։ Հարցաքննումից հետո գործարարին ազատ են արձակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://24smi.org/celebrity/1176-german-sterligov.html
  2. http://www.uznayvse.ru/znamenitosti/biografiya-german-sterligov.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. http://www.panarmenian.net/arm/news/195387/
  6. https://www.aravot.am/2015/07/15/593181/
  7. http://nyut.am/?p=80255&l=am
  8. https://ria.ru/world/20150823/1202239873.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերման Ստերլիգով» հոդվածին։