Գետնաելակը ձյան տակ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Հնչյունավորում | Իրինա Ակուլովա և Վսևոլոդ Լարիոնով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1994 |
Գետնաելակը ձյան տակ (ռուս.՝ Земляника под снегом), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է ճապոնական ժողովրդական հեքիաթի վրա։ Մի ընտանիքում մեծանում էին երկու աղջիկներ։ Նրանցից մեկի անունը օ-Տիյո էր. նա աշխատասեր էր, տնային գործեր էր անում, գնում էր ջուր բերելու, ծաղիկներն էր ջրում, փայտ կրում։ Իսկ մյուս աղջիկը, որի անունը օ-Խանա էր, միայն քնում էր, հանգստանում և վայելում կյանքը։ Եվ մի անգամ ձմռանն այս ալարկոտը գետնաելակ ուտել է ցանկանում և քրոջը դուրս է անում, որ նա գնա ու գտնի հատապտուղը։ Աղջկան օգնում է լեռնային ծեր հոգին։ Նա ձմռանն ամառ է ստեղծում, որպեսզի աղջիկը կարողանա գետնաելակ հավաքել քրոջ համար։ Բայց հանկարծ ալարկոտը ցանկանում է կապույտ գետնաելակ համտեսել։ Օ-Տիյոյին կրկին ուղարկում են անտառ և աղջկան նորից օգնում է ծեր հոգին։ Բայց երբ օ-Խանան և նրա մայրն ուտում են կապույտ գետնաելակը, նրանք կիցունե են դառնում[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Սցենարի հեղինակ | Նատալյա Գոլովանովա |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Գոլովանովա |
Օպերատոր | Նատալյա Միխայիլովա |
Կոմպոզիտոր | Նինա Սավիչևա |
Անիմատորներ | Յուրի Բատանին, Յուրի Մեշերյակով, Յուրի Կուզյուրին, Օ. Նովիկովա, Ա. Չիստովա, Ալեքսանդր Սիչկար, Ն. Նազարովա, Ա. Ռատկովսկայա |
Նկարիչներ | Տատյանա Շվեցովա, Աննա Ատամանովա |
Հնչյունային ռեժիսոր | Բորիս Ֆիլչիկով |
Մոնտաժողներ | Օ. Միխայիլովա, Վ. Միխայիլովա |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Տնօրեն | Բելլա Խոդովա |
Դերերը հնչյունավորել են | Իրինա Ակուլովա, Վսեվոլոդ Լարիոնով - Ծերուկ կախարդ |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերերի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այս մասում մուլտֆիլմի սյուժեն տարբերվում է հեքիաթից. հեքիաթում խորթ մայրն ու խորթ քույրը, հատապտուղն ուտելով, հավերժ դառնում են կունիցեներ (մեկ այլ տարբերակում նրանք մեռնում են), իսկ մուլտֆիլմում օ-Տիյոյին մխիթարելով, ասում է, որը նրանք ամռանը նորից մարդ կդառնան, երբ կարմիր գետնաելակ ուտեն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Сказки японских островов Земляника под снегом. — Рипол-Классик, 2012. — 144 с. — ISBN 978-5-386-02787-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մորին ձյան տակ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006)
|