Կիցունե

Կիցունե (ճապ.՝ 狐), աղվեսի ճապոնական անվանում։ Ճապոնիայում գոյություն ունի աղվեսի երկու ենթատեսակ. ճապոնական Շիկամազ աղվես (հոնդո կիցունե, որը բնակվում է Հոնսյույում, Vulpes vulpes japonica) և Հոկայդոյի աղվես (կիտա կիցունե, որն ապրում է Հոկայդոյում, Vulpes vulpes schrencki):
Ժողովրդական բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական ֆոլկլորում այդ կենդանիները տիրապետում են շատ գիտելիքի, ունեն երկար կյանք և մոգական ընդունակություններ։ Նրանց մեջ գլխավորը մարդու կերպարանք ընդունելու ունակությունն է, աղվեսը՝ ըստ ավանդությունների, սովորում է դա անել հասնելով որոշակի տարիքի (հիմնականում հարյուր տարի, սակայն որոշ լեգենդներում հիսուն տարի)։ Կիցունեները հիմնականում ընդունում են հրապուրիչ գեղեցկուհու, գեղեցիկ երիտասարդ աղջկա կերպար, սակայն հաճախ դառնում են նաև տղամարդ։ Պետք է նշել, որ ճապոնական դիցաբանությունում տեղի են ունեցել ճապոնական հավատքների արմատական միախառնում, աղվեսին բնութագրելով որպես Ինարիի աստծո ատրիբուտ («Աղվես-դեսպանորդ»[1]):
Սովորաբար կիցունեին վերագրվող այլ հնարավորություններից են համարվում ուրիշի մարմնի մեջ ներխուժելը, արտաշնչելը կամ կրակ ստեղծելը, ուրիշի երազներում հայտնվելը և այնպիսի ուժեղ պատրանքներ ստեղծելը, որոնք համարյա չեն տարբերվում իրականությունից[2][3]։ Պատմվածքներից որոշները ավելի հեռու են գնում, կիցունեի մասին ասելով, որ տեղափոխվում են տարածության և ժամանակի մեջ, մարդկանց հասցնում խելագարության կամ ընդունում այնպիսի ոչ մարդկային կամ ֆանտաստիկ կերպարանքներ, ինչպիսիք են աննկարագրելի բարձրության ծառերը կամ երկնքում երկրորդ լուսինը[4][5]։ Հաճախ կիցունեին բնութագրում են այնպիսի հատկություններ, որոնք հատուկ են վամպիրներին։ Նրանք սնվում են այն մարդկանց կենսական և հոգևոր ուժով,որոնք նրանց հետ մտնում են շփման մեջ[6]։ Երբեմն նրանց բնութագրում են որպես կլոր և տանձանման առարկա (հոսի նո տամա, այսինքն «աստղային գունդ»), հաստատվում է, որ նա ով կտիրանա այդ գնդին կարող է ստիպել կիցունեին օգնել իրեն։ Տեսություններից մեկը հաստատում է, որ կիցունեները «պաշարում են» իրենց կախարդանքի մի մասը այդ գնդում՝ փոխակերպվելուց հետո։ Կիցունեն պարտավոր է պահել իր խոստումները, հակառակ դեպքում ստիպված կլինի որպես պատիժ կրել իր կերպարանքի կամ ուժի նվազեցումը։
Նաև կիցունեն ազդում է հոսանքի և էլեկտրականություն վրա։ Նա փոխազդում է նրանց հետ։
Կիցունեները կապված ինչպես սինտոիստական, այնպես էլ բուդդայական հավատքների հետ։ Սինտոիզմում կիցունեն ասոցասվում է Ինարիի՝ բրնձի դաշտերի և ձեռնարկատիրության աստվածության հովանավորողի հետ։ Ի սկզբանե աղվեսները եղել են այդ աստվածության (Ցուկայ) դեսպանորդները, բայց հիմա նրանց միջև եղած տարբերությունները այնքան են խառնվել, որ հենց ինքը՝ Ինարին շատ անգամ պատկերվել է աղվեսի տեսքով։ Բուդդայականությունում նրանք հանրաճանաչ են դարձել IX—X դարերում Ճապոնիայում գործող բուդդայականության գաղտնի դպրոցի՝ Սինգոնի շնորհիվ, որի գլխավոր աստվածություններից Դակինին պատկերվել է երկնքում աղվեսի վրա նստած շրջելիս։

Ժողովրդական բանահյուսությունում կիցունեն իոկաիյի, այսինքն դեմոնի տարատեսակ է։ Տվյալ կոնտեքստում «կիցունե» բառը հաճախ թարգմանվում է «աղվեսի ոգի»։ Սակայն դա պարտադիր չի նշանակում, որ նրանք չեն համարվում ողջ արարածներ կամ ինչ-որ այլ բան՝ քան աղվեսներ։ «Ոգի» բառը տվյալ դեպքում օգտագործվում է արևելյան իմաստով, արտացոլելով գիտելիքի կամ լուսավորման աստիճանը։ Ցանկացած աղվես, որը բավականին երկար է ապրել, այդ կերպ, կարող է դառնալ «աղվեսի ոգի»։ Գոյություն ունի կիցունեի հիմնական երկու տեսակ՝ մյոբու կամ աստվածային աղվես, հաճախ ասոցացվում է Ինարիի հետ և նոգիցունե կամ վայրի աղվես (բառացի «դաշտային աղվես»), հաճախ, բայց ոչ միշտ բնութագրվելով որպես դաժան, չար մտքեր ունեցող։
Կիցունեն կարող է ունենալ մինչև ինը պոչ։ Հիմնականում, համարվում է, որ ինչքան տարիքով մեծ և ուժեղ է աղվեսը, այնքան շատ պոչեր ունի։ Որոշ աղբյուրներ նույնիսկ հավաստում են, որ կիցունեն իր կյանքի ամեն հարյուր կամ հազար տարին մեկ աճեցնում է լրացուցիչ պոչ։ Սակայն, հեքիաթներում հանդիպող աղվեսները, համարյա միշտ ունեն մեկ, հինգ կամ ինչը պոչ։
Երբ կիցունեն ստանում է ինը պոչ, նրանց մորթին դառնում է արծաթագույն, սպիտակ կամ ոսկե։ Այդ կյուբի նո կիցունե («ինըպոչանի աղվեսները») ստանում են անսահման խորաթափանցության ուժ։ Այդկերպ Կորեայում ասվում է, որ աղվեսը, որը ապրել է հազար տարի, վերափոխվում է կումիհոյի (Kumiho) (բառացիորեն «ինըպոչանի աղվես»), բայց կորեական աղվեսը որպես կանոն պատկերվում է որպես չար, ի տարբերություն ճապոնական աղվեսի, որը կարող է լինել ինչպես բարյացակամ, այնպես էլ անբարյացակամ։ Չինական ժողովրդական բանահյուսությունում կա նաև «աղվեսի ոգի» (հուլի ցզին), որը շատ բաներով նման է կիցունեին, ներառյալ ինը պոչերին տիրապետելու հնարավորությունը։
Որոշ պատմություններում կիցունեները բարդություն են կրում մարդկային կերպարանքում իրենց պոչերը թաքցնելուց (հաճախ աղվեսները այդպիսի պատմություններում ունեն հիմնականում մեկ պոչ, ինչը կարող է լինել աղվեսի թուլության կամ անփորձության նշան)։ Ուշադիր հերոսը կարող է բացահայտել մարդու փոխակերպված խմած կամ անզգույշ աղվեսին՝ տեսնելով նրա պոչը հանդերձանքի միջից։
Հանրահայտ կիցունեներից մեկը նաև հանդիսանում է Կյուբիի ոգի-պահապանը։ Այն ոգի-պահապան և պաշտպան է, որը օգնում է երիտասարդ «մոլորված» ոգիներին իրենց ընթացիկ ինկարնացիայի ճանապարհին։ Կյուբին հիմնականում մնում է կարճ ժամանակ, ընդամենը մի քանի օրով, բայց մի ոգու հետ կապվածության դեպքում կարող է նրան ուղեկցել տարիներով։ Դա կիցունեի հազվադեպ տեսակ է, որն իր ներկայությամբ և օգնությամբ պարգևատրում է որոշ բախտավոր մարդկանց։ Կյուբիները կարող են կառավարել բնության երևություները, ժամանակը և տանել մարդկանց այլ աշխարհներ, որտեղից նրանք վերադառնում են արդեն որպես ծերունիներ։ Սակայն որպես կանոն, այդպիսի աղվեսները հազվադեպ են վնասում մարդկանց։
Ճապոնական ժողովրդական բանահյուսությունում կիցունեն հաճախ բնութագրվում է որպես խաբեբա, հաճախ նաև շատ չար։ Խաբեբա-կիցունեն օգտագործում է իր կախարդական ուժերը չարաճճիությունների համար, դրանք, որոնք ցույց են տրվում բարյացակամ լույսով, ձգտում են իրենց նպատակների համար ընտրել շատ հպարտ սամուրայների, ագահ վաճառականների և պարծենկոտ մարդկանց, այն ժամանակ, երբ ավելի դաժան կիցունեները ձգտում են տանջել աղքատ վաճառականների, ֆերմերների և բուդդայական վանականների։
Մարդկանց և կիցունեների սերունդը սովորաբար վերագրում են հատուկ ֆիզիկական և/կամ գերբնական ունակություններ։ Սակայն այդ ունակությունների հստակ բնույթը տարբեր աղբյուրներում խիստ փոփոխական է։
Պարզ երկնքից թափվող անձրևը երբեմն անվանում են կիցունե-նո յոմեիրի կամ «կիցունեի հարսանիք»։
Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի կիցունե ուդոն անունով ճապոնական ուտեստ, որը ուդոն ապուրի տեսակ է, կոչվել է այդպես, որովհետև, ըստ ավանդության, կիցունեները ունեն թուլություն կտրատված տապակված տոֆուի նկատմամբ (աբուրաագե կամ ուսուագե), որը կա այդ ուտեստի մեջ։
Kitsuné-ն նաև ֆրանսիական ձայնագրողական լեյբլի անվանում է, մասնագիտացած հաուս, դիսկո և էլեկտրո ժանրերում, այդ թվում նաև փոփ ժանրում։ Այդ ընկերությունը նաև նորաձևության ընկերություն է։ Նրա անվանումը համապատասխանում է նրա տարբեր ուղղություններին որպես մի քանի պոչեր։
Անգլերեն ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Kitsune Page
- Kitsune, Kumiho, Huli Jing, Fox — Fox spirits in Asia, and Asian fox spirits in the West An extensive bibliography of fox-spirit books.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Светоч дружбы Восточный альманах № 14 М Художественная литература 1986 стр. 665—669
- ↑ Nozaki 1961, pp. 25–26
- ↑ Hearn, p. 155
- ↑ Hearn, էջեր. 156–7
- ↑ Nozaki 1961, էջեր. 36–37
- ↑ Nozaki 1961, էջ. 26, 221
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Addiss Stephen (1985)։ Japanese Ghosts & Demons: Art of the Supernatural։ New York: G. Braziller։ ISBN 0-8076-1126-3
- Ashkenazy Michael (2003)։ Handbook of Japanese Mythology։ Santa Barbara, California: ABC-Clio։ ISBN 1-57607-467-6
- Hall Jamie (2003)։ Half Human, Half Animal: Tales of Werewolves and Related Creatures։ AuthorHouse։ ISBN 978-1-4107-5809-5։ OCLC 54410012
- Hamel Frank (2003)։ Human Animals։ Kessinger։ ISBN 0766167003
- Hearn Lafcadio (2005)։ Glimpses of Unfamiliar Japan։ Project Gutenberg։ ISBN 1604247487
- Nozaki Kiyoshi (1961)։ Kitsuné — Japan's Fox of Mystery, Romance, and Humor։ Tokyo: The Hokuseidô Press։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-04-ին։ Վերցված է 2018-08-19
- Smyers Karen Ann (1999)։ The fox and the jewel: shared and private meanings in contemporary Japanese inari worship։ University of Hawaii Press։ ISBN 0824821025
- Tyler Royall (1987)։ Japanese Tales։ Pantheon Books։ ISBN 0-394-75656-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Kitsune Page
- Foxtrot's Guide to Kitsune Lore
- Kitsune.org folklore
- Kitsune, Kumiho, Huli Jing, Fox – Fox spirits in Asia, and Asian fox spirits in the West An extensive bibliography of fox-spirit books.
- Gods of Japan page on the fox spirit
- Kitsune: Coyote of the Orient
|