Գեորգի Սարկիսով
Գեորգի Սարկիսով | |
---|---|
հունիսի 7, 1904[1] - հունվարի 3, 1977[1] (72 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Կոչում | իԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա (1932)[1] |
Պարգևներ |
Գեորգի Իլյիչի Սարկիսով (հունիսի 7, 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1977[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1953), ԽՄԿԿ անդամ (1925)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թիֆլիսի բանֆակը (1926), ապա Մոսկվայի բարձրագույն ինժեներական-շինարարական ուսումնարանում երեք տարի (1929-1932) սովորելուց հետո՝ Վ․ Վ․ Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1936)։
1936-1941 թվականներին աշխատել է Կիևի զինվորական օկրուգում, եղել զինվորական շինարարական աշխատանքների տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, օկրուգի շինվարչության պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից նշանակվել է հարավարևմտյան ռազմաճակատի շինվարչության պետ, 1943-1945 թվականներին գլխավորել Մոսկվայի ռազմաշինարարական աշխատանքները։ 1946 թվականից պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սարկիսով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 234)։ |