Գեորգի Անջելյան
Ծնվել է | հունիսի 8, 1930[1] |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | 2012 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955) |
Մասնագիտություն | բժիշկ, անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1964) |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ և Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Գեորգի Հովհաննեսի Անջելյան (հունիսի 8, 1930[1], Ախալցխա - 2012), հայ բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1964), պրոֆեսոր (1999): Բժշկական ծառայության գնդապետ (1999)։
Բորիս Անջելյանի և Վլադիմիր Անջելյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Անջելյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 8-ին, Ախալցխա քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965-1975 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի աշխատակից, 1974-1995 թվականներին՝ Հայաստանի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատլոգիայի գիտական ընկերության նախագահ։ 1975-1996 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ ՀՀ առղջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 1999 թվականից՝ ՀՀ ՊՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ[2]։
Անջելյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում կազմակերպվել են վերակենդանացման ծառայություններ, հանրապետական գերճնշումային թթվածնավորման, արտածին թունավորումների բուժման կենտրոններ։ ՀՀ-ում առաջինն է իրականացրել արյունակլանման, հեղուկակլանման, պլազմոֆերոզով և անդրամանուշակագույն ճառագայթմամբ բուժման եղանակները։ Հեղինակ է անեսթեզոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ուսումնական ձեռնարկների[3]։
Անջելյանը մահացել է 2012 թվականին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
- Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ անդամ և փոխնախագահ (1999)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Պ. Պավլովի անվան արծաթե մեդալ (1999)
- Ա. Էյնշտեյնի արծաթե պատվոնշան (1999)
- ԵՊԲՀ ոսկե մեդալ (2001)
- Խռլիխի անվան մեդալ (2002)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհետաձգելի օգնությունը և սուր թունավորումների թերապիան։ Երևան, 1982։
- Էկզոգեն թունավորումներ, 1985, տիտղթ. (Գ. Հ. Անջելով)։
- Workcat. AM-YeHGA: Էկզոգեն թունավորումներ։ Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա։ (Ուս. ձեռնարկ) / Անջելով Գ. Հ., 1985 տիտղթ. (Գ. Հ. Անջելով)։
- Էկզոգեն թունավորումների ինտենսիվ թերապիան և վերակենդանացումը։ Երևան, 1986։
- Սուր թունավորումների թերապիան, Երևան։ 1988։
- 55 острых отравлений, 2002, т.л. (Г. О. Анджелов).
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=326
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Անջելյան» հոդվածին։ |
|