Վլադիմիր Անջելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Անջելյան
Ծնվել էօգոստոսի 23, 1931(1931-08-23)[1]
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2006
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1956)
Մասնագիտությունբժիշկ և ակնաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
ԱշխատավայրՄոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ
Պարգևներ
ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ Merited Inventor of the USSR ԽՍՀՄ գյուտարար և ՌԴ վաստակավոր բժիշկ

Վլադիմիր Հովհաննեսի Անջելյան (օգոստոսի 23, 1931(1931-08-23)[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006), հայ բժիշկ, ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1987): ՌԴ վաստակավոր բժիշկ (2001): ԽՍՀՄ գյուտարար (1985): Արտասահմանյան մի շարք ակադեմիաների պատվավոր անդամ։

Բորիս Անջելյանի և Գեորգի Անջելյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Անջելյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 23-ին, Ախալցխա քաղաքում (Վրաստան1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում, 1973 թվականից՝ Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում աչքի վարակային և իմունային ախտաբանության լաբորատորիայի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերվում են տեսողության օրգանի վարակային ախտաբանությանը։ Առաջինն է ուսումնասիրել աչքի ադենովիրուսային հիվանդությունների մի շարք հարուցիչներ, նկարագրել այդ հիվանդությունների կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները և առաջարկել ախտորոշման, կանխարգելման ու բուժման եղանակներ։ Կատարելագործել է Հելմհոլցի հեղինակած ակնադիտակը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աչքի խորանիստ մասերը։

Վլադիմիր Անջելյանը մահացել է 2006 թվականին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ակնաբույժների գիտական ընկերության նախագահության անդամ (1972)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ (1986)
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2002)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ գյուտարար (1985)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ (1986)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ բրոնզե մեդալ (1988)
  • ՌԴ վաստակավոր բժիշկ (2001)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Актуальные вопросы офтальмоиммунологии, 1988, (Под ред. Н. С. Зайцевой, В. О. Анджелова).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Անջելյան» հոդվածին։