Գեորգի Անջելյան
Ծնվել է | հունիսի 8, 1930 |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | 2012 |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955) |
Մասնագիտություն | բժիշկ, անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1964) |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ և Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Վիքիդարան | Գեորգի Անջելյան |
Գեորգի Հովհաննեսի Անջելյան (հունիսի 8, 1930, Ախալցխա - 2012), հայ բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Բժշկական գիտությունների թեկնածու (1964), պրոֆեսոր (1999): Բժշկական ծառայության գնդապետ (1999):
Բորիս Անջելյանի և Վլադիմիր Անջելյանի եղբայրն է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Անջելյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 8-ին, Ախալցխա քաղաքում: 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1965-1975 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի աշխատակից, 1974-1995 թվականներին՝ Հայաստանի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատլոգիայի գիտական ընկերության նախագահ: 1975-1996 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ ՀՀ առղջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 1999 թվականից՝ ՀՀ ՊՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ[1]:
Անջելյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում կազմակերպվել են վերակենդանացման ծառայություններ, հանրապետական գերճնշումային թթվածնավորման, արտածին թունավորումների բուժման կենտրոններ: ՀՀ-ում առաջինն է իրականացրել արյունակլանման, հեղուկակլանման, պլազմոֆերոզով և անդրամանուշակագույն ճառագայթմամբ բուժման եղանակները: Հեղինակ է անեսթեզոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ուսումնական ձեռնարկների[2]:
Անջելյանը մահացել է 2012 թվականին:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
- Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ անդամ և փոխնախագահ (1999)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի. Պ. Պավլովի անվան արծաթե մեդալ (1999)
- Ա. Էյնշտեյնի արծաթե պատվոնշան (1999)
- ԵՊԲՀ ոսկե մեդալ (2001)
- Խռլիխի անվան մեդալ (2002)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անհետաձգելի օգնությունը և սուր թունավորումների թերապիան: Երևան, 1982:
- Էկզոգեն թունավորումներ, 1985, տիտղթ. (Գ. Հ. Անջելով):
- Workcat. AM-YeHGA: Էկզոգեն թունավորումներ: Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա: (Ուս. ձեռնարկ) / Անջելով Գ. Հ., 1985 տիտղթ. (Գ. Հ. Անջելով):
- Էկզոգեն թունավորումների ինտենսիվ թերապիան և վերակենդանացումը: Երևան, 1986:
- Սուր թունավորումների թերապիան, Երևան: 1988:
- 55 острых отравлений, 2002, т.л. (Г. О. Анджелов).
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-08-29