Գեորգի Աթանասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Աթանասով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունГеорги Атанасов
Ծնվել էմայիսի 6, 1882(1882-05-06)[1][2]
Պլովդիվ, Բուլղարիա
ԵրկիրԲուլղարիա
Մահացել էնոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1] (49 տարեկան)
Գարդոնե Ռիվիերա, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Ժանրերօպերա[3]
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
ԿրթությունConservatorio Statale di Musica "Gioachino Rossini"?
 Georgi Atanasov Վիքիպահեստում

Գեորգի Աթանասով (չեխ․՝ Георги Атанасов, մայիսի 6, 1882(1882-05-06)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1], Գարդոնե Ռիվիերա, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), բուլղարացի կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Աթանասովը ծնվել է Պլովդիվում աղքատ ընտանիքում։ Երաժշտական կրթություն ստացել է 14 տարեկան հասակում Բուխարեստում, որտեղ սովորել է երաժշտության տեսություն, դաշնամուր և տրոմբոն։ 1901-1903 թվականներին սովորել է Ջոակինո Ռոսսինիի անվան Պեզարիոյի կոնսերվատորիայում Պիետրո Մասկանիի դասարանում։ Ավարտելուց հետո «Մաեստրոյի» կոչումով վերադարձել է Բուլղարիա և ղեկավարել է ռազմական երգչախմբեր։ 1922-1923 թվականներին ղեկավարել է Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը։

Աթանեսովն առաջին օպերան գրել է 1911 թվականին, նրա ստեղծագործական ոճի վրա մեծ է իտալական օպերաների ազդեցությունը։

Աթանեսովի առավել հայտնի օպերաներից է «Գերգանան», առաջին բուլղարական օպերան, որտեղ սյուժեի կենտրոնում մեկ անձ է։

Մահացել է շաքարախտից[4][5]։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Tsveta" օպերայի դերակատարները, դերաբաշխումը ըստ Աթանասովի, Սոֆիա, 1928, հոկտեմբերի 11, Բուլղարիայի ազգային արխիվ
  • Borislav (1911)
  • Moralisti (operetta) (1916)
  • Gergana (1917)
  • Zapustyalata vodenitsa (The Abandoned Mill) (1923)
  • Tsveta (1925)
  • Kosara (1929)
  • Altzec (1930)
Գեորգի Աթանասովի "Tsveta" օպերայի դերակատարները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. http://bnr.bg/en/post/100155331/maestro-georgi-atanasov
  4. Georgi Atanasov, OperaGlass. Stanford University. Retrieved 28 June 2013.
  5. «Georgi Atanasov, University of Pittsburgh. Retrieved 28 June 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „120 български композитори“, Иван Минчев, Издателство „Музика“, София, 1984
  • „Книга за операта“, Любомир Сагаев, Държавно издателство музика, София, 1976
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աթանասով» հոդվածին։