Գեորգի Աթանասով
| Գեորգի Աթանասով | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Георги Атанасов |
| Ծնվել է | մայիսի 6, 1882[1][2] Պլովդիվ, Eastern Rumelia, Օսմանյան կայսրություն |
| Երկիր | Բուլղարիա |
| Մահացել է | նոյեմբերի 17, 1931[1] (49 տարեկան) Գարդոնե Ռիվիերա, Իտալիայի թագավորություն |
| Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
| Ժանրեր | օպերա[3] |
| Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
| Կրթություն | Conservatorio Statale di Musica "Gioachino Rossini"? |
Գեորգի Աթանասով (չեխ․՝ Георги Атанасов, մայիսի 6, 1882[1][2], Պլովդիվ, Eastern Rumelia, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1931[1], Գարդոնե Ռիվիերա, Իտալիայի թագավորություն), բուլղարացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Աթանասովը ծնվել է Պլովդիվում աղքատ ընտանիքում։ Երաժշտական կրթություն ստացել է 14 տարեկան հասակում Բուխարեստում, որտեղ սովորել է երաժշտության տեսություն, դաշնամուր և տրոմբոն։ 1901-1903 թվականներին սովորել է Ջոակինո Ռոսսինիի անվան Պեզարիոյի կոնսերվատորիայում Պիետրո Մասկանիի դասարանում։ Ավարտելուց հետո «Մաեստրոյի» կոչումով վերադարձել է Բուլղարիա և ղեկավարել է ռազմական երգչախմբեր։ 1922-1923 թվականներին ղեկավարել է Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը։
Աթանեսովն առաջին օպերան գրել է 1911 թվականին, նրա ստեղծագործական ոճի վրա մեծ է իտալական օպերաների ազդեցությունը։
Աթանեսովի առավել հայտնի օպերաներից է «Գերգանան», առաջին բուլղարական օպերան, որտեղ սյուժեի կենտրոնում մեկ անձ է։
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Borislav (1911)
- Moralisti (operetta) (1916)
- Gergana (1917)
- Zapustyalata vodenitsa (The Abandoned Mill) (1923)
- Tsveta (1925)
- Kosara (1929)
- Altzec (1930)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ http://bnr.bg/en/post/100155331/maestro-georgi-atanasov
- ↑ Georgi Atanasov, OperaGlass. Stanford University. Retrieved 28 June 2013.
- ↑ «Georgi Atanasov, University of Pittsburgh. Retrieved 28 June 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- „120 български композитори“, Иван Минчев, Издателство „Музика“, София, 1984
- „Книга за операта“, Любомир Сагаев, Държавно издателство музика, София, 1976
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աթանասով» հոդվածին։ |
| ||||||||||||
