Jump to content

Գեորգ Ալոիս Շմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Ալոիս Շմիթ
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Aloys Schmitt
Ծնվել էփետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2][3]
Հաննովեր, Հաննովերի թագավորություն
Երկիր Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2][3] (75 տարեկան)
Դրեզդեն, Գերմանական ռայխ
ԳերեզմանJohannisfriedhof, Dresden[3]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
 Georg Aloys Schmitt Վիքիպահեստում

Գեորգ Ալոիս Շմիթ (գերմ.՝ Georg Aloys Schmitt, փետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2][3], Հաննովեր, Հաննովերի թագավորություն - հոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2][3], Դրեզդեն, Գերմանական ռայխ), գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտագետ։

Ալոիս Շմիթթի որդին է և Կարլ Գուստավ Շմիթթի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ալոիս Շմիթթը ծնվել է 1827 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում։

Սովորել է իր հոր մոտ, այնուհետև իր ընտրությամբ Ջորջ Յակոբ Ֆոլվեյլերայի մոտ։ Տարբեր գերմանական քաղաքներում աշխատել է որպես դաշնակահար և դիրիժոր, իսկ կարիերայի վերջում բնակություն է հաստատել Դրեզդենում, որտեղ 1893 թվականին հիմնադրել է Մոցարտյան հասարակություն։

Գրել է մի քանի օպերաներ, որոնց թվին են պատկանում երկու գործողությամբ կոմիկական "Տրիլբո" օպերան (1845, լիբրետո Էժեն Սկրիբա՝ Շառլ Նոդեի մոտիվներով), ստեղծագործություներ նվագախմբի համար, կամերային երաժշտություներ, երգեր։ Առավել հայտնի է Մոցարտի ստեղծագործությունների աշխատանքներում։

Ամուսնացած է եղել երգչուհի Սանգերլին Կորնելա Շմիթ-Չանիի հետ։ Զույգն ապրել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Զյուդֆորշտադ փողոցում[4]։

Մահացել է 1902 թվականի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116799633 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Find A Grave — 1996.
  4. Adreßbuch für Dresden 1902. Seite 724.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Шмит, немецкие композиторы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Dirk Böttcher et al.: Hannoversches biographisches Lexikon: von den Anfängen bis in die Gegenwart. Hannover 2002, S. 318.
  • Nordisk Familjebok. Konversationslexikon och Realencyklopedi. Zweite Auflage 1907–1926 (online).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ալոիս Շմիթ» հոդվածին։