Jump to content

Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
բելառուս․՝ Кіеўскі дзяржаўны мастацкі інстытут, ռուս.՝ Украинская академия искусства, ռուս.՝ Киевский институт пластических искусств, ռուս.՝ Киевский художественный институт, ռուս.՝ Киевский институт пролетарской художественной культуры, ռուս.՝ Всеукраинский художественный институт, ռուս.՝ Киевский государственный художественный институт, ռուս.՝ Украинской академии искусства, ռուս.՝ Академия изобразительного искусства и архитектуры, ռուս.՝ Национальная академия изобразительного искусства и архитектуры, ուկրաիներեն՝ Українська академія мистецтв, ուկրաիներեն՝ Київський інститут пластичних мистецтв, ուկրաիներեն՝ Київський художній інститут, ուկրաիներեն՝ Всеукраїнський художній інститут, ուկրաիներեն՝ Київський державний художній інститут, ուկրաիներեն՝ Українська академія мистецтв, ուկրաիներեն՝ Академія образотворчого мистецтва і архітектури, ուկրաիներեն՝ Національна академія образотворчого мистецтва і архітектури, ադրբ.՝ Kiyev Dövlət Rəssamlıq İnstitutu, բելառուս․՝ Усеўкраінскі мастацкі інстытут և ուկրաիներեն՝ Київський інститут пролетарської мистецької культури
Տեսակակադեմիա
Հիմնադրված էդեկտեմբերի 8, 1917[1]
Տիպպետական
ՌեկտորԱնդրեյ Չեբիկին
Ուսանողներ800
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
Կայքnaoma.edu.ua/index.php?lang=ua
Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (Կիև) (Ուկրաինա)##
Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (Կիև) (Ուկրաինա)
Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (Կիև), Ուկրաինա
 National Academy of Fine Arts and Architecture, Kiev Վիքիպահեստում

Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (ուկրաիներեն՝ Націона́льна акаде́мія образотво́рчого мисте́цтва і архітекту́ри, НАОМА), գեղարվեստի բարձրագույն դպրոց Կիևում, Ուկրաինա։ Ակադեմիայում գործում են նկարչության, քանդակագործության, պատկերազարդման, գրաֆիկական դիզայնի, բեմական դիզայնի, ճարտարապետության, արվեստի պահպանման և կառավարման ֆակուլտետները։

Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիան (չպետք է շփոթել Ուկրաինական գեղարվեստի ակադեմիայի հետ) հիմնադրվել է որպես Ուկրաինայի գեղարվեստի ակադեմիա 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Կիևում։ Հիմնադրման նախաձեռնողը եղել է Ուկրաինական ժողովրդական հանրապետության կրթության գլխավոր քարտուղար Ի. Ստեշենկոն գլխավոր քարտուղար Պավլուցկիի գլխավորությամբ։ Ակադեմիայի կանոնադրությունն ընդունվել է Կենտրոնական ռադայի կողմից 1917 թվականի նոյեմբերի 5 (18), հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5 (18)։

Ակադեմիան ղեկավարվել է ակադեմիայի խորհրդի կողմից՝ Դ. Անտոնովիչ, Պ. Զայցև, Դ. Շերբակովսկայա (գիտական քարտուղար) և այլք։ Առաջին ռեկտորը եղել է Ֆյոդոր Կրիչևսկին։

Առաջին պրոֆեսորներից են եղել Մ. Բոյչուկը (մոնումենտալ արվեստ), Ն. Բուրաչեկը (բնանկարչություն), Վ. Կրիչևսկին (ճարտարապետություն, կոմպոզիցիա), Ֆ. Կրիչևսկին (գեղանկար, դիմանկար), Ա. Ամնևիչ, Ալեքսանդր Մուրաշկո, Մ. Ժուկ (panel painting, նկարչություն), Նարբուտ (գրաֆիկա)։ 1921 թվականին պրոֆեսորական կազմը համալրվում է՝ Լ. Կրամարենկո (մոնումենտալ և դեկորատիվ նկարչություն), Վ. Մելեր (թատերական դիզայն), Ս. Նալեպինսկայա-Բոյչուկ (փորագրություն), Բ. Կրատկո (քանդակագործություն), Ա. Տարան (խճանկար) և այլք։

1920 թվականի դեկտեմբերին, Կիևում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ակադեմիան տեղափոխվեց խորհրդարանի նախկին շենք[2]։

1922 թվականին ակադեմիան վերակազմավորվեց և անվանվեց Կիևի պլաստիկական արվեստի ինստիտուտ։ 1924 թվականին նրան միացավ Կիևի ճարտարապետության ինստիտուտը։ Անվանափոխված Կիևի արվեստի ինստիտուտը տեղակայվեց Կիևի նախկին հոգևոր սեմինարիայի շենքում, որտեղ էլ գործում է մինչ այժմ։ Անվանափոխությունից հետո բացվեցին նոր բաժիններ՝ կինո, լուսանկարչության, տպագրության, կերամիկական արվեստի։

1934 թվականի արմատական փոփոխություններից հետո ինստիտուտն ստացավ նոր անուն՝ Համա-ուկրաինական արվեստի ինստիտուտ, այնուհետև՝ Կիևի գեղարվեստի պետական ինստիտուտ։

1992 թվականին Ուկրաինայի նախարարական խորհրդի որոշմամբ ինստիտուտն ստացավ իր հին անվանումը՝ Համա-ուկրաինական գեղարվեստի ակադեմիա և համաձայն 1998 թվականի մարտի 17-ի Ուկրաինայի նախարարների խորհրդի որոշման այն դարձավ Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա։

Ակադեմիայի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում գործում են 3 ֆակուլտետներ, 5 ընդհանուր և 8 մասնագիտացված ամբիոններ։

  • Գեղարվեստի համատեղ ֆակուլտետ
  • Նկարչության և կոմպոզիցիայի ամբիոն
  • Գրաֆիկական արվեստի ամբիոն
  • Քանդակագործության ամբիոն
  • Արվեստի պահպանման ամբիոն
  • Բեմանկարչության ամբիոն
  • Ճարտարապետության ֆակուլտետ
  • Ճարտարապետական դիզայնի ամբիոն
  • Արվեստի սինթեզի ամբիոն
  • Ճարտարապետության ամբիոն
  • Արվեստի պատմության և տեսության ֆակուլտետ
  • Արվեստի պատմության և տեսության ամբիոն
  • Ընդհանուր ակադեմիական ամբիոններ
  • Նկարչության ամբիոն
  • Դասարանային նկարչության ամբիոն
  • Մշակույթի և հասարակագիտության ամբիոն
  • Օտար լեզուների ամբիոն
  • Ֆիզիկական մշակույթի ամբիոն

Հետբուհական կրթության երկու ամբիոն

  • Վիզուալ արվեստ
  • Հուշարձանների ճարտարապետության և պահպանության տեսություն
  • Ֆյոդոր Կրիչևսկի (1917-1918 և 1921-1923)
  • Գեորգի Նարբուտ (1918, փետրվար - 1920, մայիսի 23)
  • Իվան Վրոնա (1924-1930)
  • Բենկովիչ (1934-?)
  • Վալերիան Ռիկով (? -?)[3]
  • Իլյա Շտիլման (1940-1944)
  • Վասիլի Բորոդայ (1966-1973)[4]
  • Ալեքսանդր Լոպուխով (1973-1985)
  • Վասիլի Բորիսենկո (1985-1988)
  • Ա. Չեբիկին (1989 )

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kiev Art Institute // Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 5. — К., 1980. — С. 151. (On Ukrainian)
  • Національна академія образотворчого мистецтва і архітектури // Новий довідник для вступників до ВНЗ I, II, III, IV рівнів акредитації. — К.: Гранд-Ліцей, 2003. — С. 48.
  • Павловський В. Українська Державна Академія Мистецтв до 50-літт.я її створення, ж. Нотатки з мистецтва, ч. 7. Филадельфия, 1968.
  • Січинський В. Українська Академія Мистецтва (До 35-річчя її заснування);
  • Art Institute // Київ: Енциклопедичний довідник. — К., 1981. — С. 672—673. (On Ukrainian)
  • Encyclopedia of Ukraine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (Կիև)» հոդվածին։