Գավառուհին (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառուհին
անգլ.՝ Hick
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], հումորային դրամա, պատմություն հասունացման մասին և զենքով աղջիկներ
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴերիք Մարտինի[1][4][5][…]
Սցենարի հեղինակԱնդրեա Փորթս և Դերիք Մարտինի[6]
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[4][5][7][…], Ջուլիետ Լևիս[4][5][7][…], Բլեյք Լայվլի[4][5][7][…], Ալեք Բոլդուին[7][8], Ռորի Կալկին[4][7][3], Էդի Ռեդմեյն[4][5][7][…], Էնսոն Մաունթ[4][7], Շոն Սայփս[7], Ռեյ ՄակՔինոն[4][7][8], Դեյվ Վեսկիո[4][7], Բոբ Սթիվենսոն[4][7], Ջոդի Թոմփսոն[4][7] և Ռոբերտ Բեյքեր[7]
ՕպերատորՖրենկ Գոդվին
ԵրաժշտությունԲոբ Դիլան
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
Տևողություն99 րոպե

«Գավառուհին» (անգլ.՝ Hick), ռեժիսոր Դերիկ Մարտինի կինոկատակերգություն, դրաման նկարահանված Անդրեյ Պորտեսի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին[9]։ Ֆիլմը նաև հիմնված է իրական փաստերի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկից 13-ամյա աղջիկը` Լուլին (Քլոյե Մորեց), ով շատ ժամանակ էր անցկացնում նկարելով և երևակայելով, որոշելով գնալ Լաս Վեգաս փախչում է իր հարբեցող ծնողներից, տանելով իր հետ իր ատրճանակը, որը նվեր էր ստացել իր 13-րդ տարեդարձին։ Նա հանդիպում է խարդախ Գլենդին (Բլեիկ Լայվլի), ով վերցնում է իրեն իր հետ և օգտագործում որպես գողությունների մասնակից։ Այս ամենից առաջ Լուլին հանդիպում է Էդիին (Էդի Ռեդմեին), ով կաղ էր և ինչպես Լուլիին էր թվում հետապնդում էր իրեն։ Սակայն, հետո պարզվում է, որ նա հետապնդում է Գլենդին` ում կրքոտ սիրահարված էր, բայց Գլենդը չէր համակրում նրան, քանի որ նա կաղ, աղքատ բեռնատարի վարորդ էր։ Ավելի ուշ Էդին սիրահարվում է Լուլիին և երբ Լուլին մերժում է լինել իր հետ նա առևանգում է Լուլիին։ Սթափվելով` Լուլին իրեն գտնում է մահճակալին կապված և հասկանում է, որ փախչելն անհնար է։ Ավելի ուշ Էդին տուն է գալիս և հիշեցնում է նախորդ գիշերվա պատահածի մասին և երդվում, որ այդպիսի բան այլևս չի կրկնվի։ Արդյունքում Գլենդան մահանում է Լուլիի ատրճանակից, իսկ Լուլին սպանում է Էդիին։ Բոն`տանտերը, որտեղ ամեն ինչ կատարվեց, որոշում է օգնել իրեն։ Նա ատրճանակի փորձագետ է և խոստանում է այնպես անել, որ ասես կրկնակի սպանություն է տեղի ունեցել, իսկ երրորդ անձ ներկա չի եղել։ Բոն նաև ասում է, որ Լոս Անջելեսում նա քույր ունի, ով միշտ ցանկացել է սեփական երեխա ունենալ` կարող է հոգ տանել Լուլիի մասին։ Սակայն պարզվում է, որ Լուլին կարոտում է իր ծնողներին և որոշում է վերադառնալ տուն։ Երբ Լուլին զանգում է իր մայրիկին, նա իմանում է, որ իր հայրը գնացել է, իսկ մայրը թքած ունի իր վրա։ Ավտոբուսի մեջ նստելով, նա թերթում է իր ալբոմը և գտնում է նկար, որտեղ Բոն թողել էր իր քրոջ հասցեն։ Լուլին առանց վարանելու ուղևորվում է Լոս Անջելես։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1205558/
  2. http://www.filmaffinity.com/es/film903409.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/hick
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://filmow.com/caipira-t36599/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182408.html
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt1205558/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.ecartelera.com/peliculas/hick/
  9. «tiff.net - 2011 Films - Hick». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]