Գառնիկ Քալաշյան
Գառնիկ Քալաշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1885[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1921[1] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ[1] |
Գերեզման | Վաղարշապատ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1906)[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1] |
Գառնիկ Քալաշյան Մանուկի (մայիսի 16, 1885[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 21, 1921[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1], թաղված է Էջմիածնում), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1906)։ Թիֆլիսում մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա՝ «Վերնատան» աշխատանքներին, 1907 թվականին եղել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ (Ա․ Մյասնիկյան, Վ․ Տերյան, Հ․ Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909 թվականին ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղաքական բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ «Ներշնչումներ» (1908 թվական) և «Բանաստեղծություններ» (1916 թվական) ժողովածուներում Քալաշյանը սիրո, կարոտի, հայրենասիրության, աշնան նվագներին միախառնած ներբողել է «պայքարի շառաչը» և «կարմիր ծիրանավորին» (հեղափոխությունը)։ Հայ ժողովրդի բնաջնջման վտանգի տարիներին խորապես հավատացած է եղել նրա գոյատևմանը և մոտալուտ սոցիալական վերափոխումներին («Դարբինը», «Բանվորուհին», «Փոթորի՜կ, փոթորի՛կ» և այլն)։ Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով։ 1918 թվականից Քալաշյանը եղել է դաշնակցական կուսակցության անդամ, ընտրվել Պառլամենտի անդամ։ 1920 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին հասցեագրված հայտարարությամբ Քալաշյանը անվերապահորեն ընդունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մայիսի 16 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1921 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ