Գառնիկ Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասատրյան Գառնիկ Սերոբի | |
---|---|
Ծնվել է | 1953[1][2][3] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանասեր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Գառնիկ Սերոբի Ասատրյան (1953[1][2][3], Թեհրան, Իրան), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1995)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գառնիկ Ասատրյանը ծնվել է 1953 թվականին Թեհրանում։ 1968 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քրդագիտության բաժինը։ 1977-1986 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի մշակույթի և իրանական հին լեզուների բաժնի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող։ 1982 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1983-1996 թվականներին՝ Իրանի բաժինների, 1997 թվականից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1996 թվականից՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն։ 1993 թվականից՝ «Իրան Նամե», 1997 թվականից՝ «Իրան և Կովկաս» հանդեսների հիմնադիր-խմբագիր։
1985-1999 թթ. դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, մասնակցել է Նյու Յորքում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թեհրանում և Փարիզում կայացած միջազգային համաժողովներին։
Աշխատությունները վերաբերում են իրանական նախաիսլամականպատմության, մշակույթի, իրանական ազգագրության, ազգաբանության, քրդագիտության խնդիրներին։ Լույս են տեսել Ասատրյանի «Բախտիարների ազգագրություն» (1987), «Բախտիարների պոեզիան» (1995), «Իրանի զրադաշտականների ազգագրությունը և մշակույթը» (2001, երեքն էլ՝ անգլերեն), «Միջին պարսկերենի և պարթևերենի դերբայական համակարգը» (ռուսերեն, 1989) աշխատությունները[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան. յուրացման սկզբունքը և իրանական աշխարհը։ Երևան, Գիտելիք, 1990 (համահեղինակ)։
- Խորհուրդներ պարսիկ կանանց։ Աղայեդ ուն-նիսա (Քուլսում-նանե)։ Վերագրյալ Աղա Ջամալ Խանսարիին։ 17-րդ դարի պարսկական երգիծախառն մատյան՝ նվիրված կանանց սովորույթներին ու բարքերին, Երևան, Գինդ, 1996 (համահեղինակ)։
- Հայերեն-պարսկերեն զրուցագիրք։ Երևան, Գինդ, 1996 (համահեղինակ)։
- Ազգային ինքնաճանաչողութիւն։ Երևան, Իրանագիտական կովկասյան կենտրոն, 1997 (համահեղինակ)։
- Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը և պետական կառուցվածքը։ Իրանագիտական կովկասյան կենտրոն, Երևան, Ա. հ, 1997 (համահեղինակ)։
- Եզդիական կրոնական բնագրեր։ Երևան, Իրանագիտ. Կովկաս. Կենտ., 2000 (համահեղինակ)։
- Թուրքերենի դասագիրք։ Երևանի պետական համալսարան, Երևան, Հայինֆո, 2001 (համահեղինակ)։
- Հայաստանի ազգային փոքրամասնությունները։ Երևան, Իրանագիտ. Կովկ. Կենտրոնի հրատ., 2002 (համահեղինակ)։
- Orientalia. Օրիենտալիա։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Իրանագիտ. Կովկաս. կենտր. հրատ., 2003 (համահեղինակ)։
- Մարդու արարումը ըստ «Մասնավիե Մանավիի»։ Երևան, Իրանագիտ. Կովկաս. կենտր. հրատ., 2003 (համահեղինակ)։
- Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2004 (համահեղինակ)։
- Այբբենարան պարսից լեզվի։ (Պարսկերենի դասագիրք հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի համար), Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն, 3-րդ հրատ., Երևան, Իրանագիտական կովկասյան կենտրոն, 2006 (համահեղինակ)։
- Ի խորոց սրտի Աստծո հետ։ Քոմեյլի աղոթքը և Քուֆեի մզկիթում Իմամ Ալիի աղոթքը նվիրված Ալի Էբն Աբիթալեբի ծննդյան տարելիցին, Երևան, Ա. հ., 2007 (համահեղինակ)։
- Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 3-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2007 (համահեղինակ)։
- Կրկնավոր և հարադրավոր բարդությունների և զուգորդությունների պարսկերեն-հայերեն բառարան։ Երևան, Ա. հ., 2008 (համահեղինակ)։
- Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 4-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Լուսակն, 2011 (համահեղինակ)։
- Ինչպես բոլոր երեկոները։ Պատմվածքներ, Երևան, Էդիթ պրինտ, 2014 (համահեղինակ)։
- Իրանական բարբառագիտություն։ Մեթոդական ծրագիր, Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 2015:
- Происхождение и проблемы идентичности тюркоязычных групп Ирана: (Сборник статей), Ереван, РАУ, 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|