Գառնիկ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասատրյան Գառնիկ Սերոբի
Ծնվել է1953[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Գառնիկ Ասատրյան Սերոբի (1953[1], Թեհրան, Իրան), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Ասատրյանը ծնվել է 1953 թվականին Թեհրանում: 1968 թվականին տեղափոխվել է Հայաստան: 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քրդագիտության բաժինը։ 1977-1986 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի մշակույթի և իրանական հին լեզուների բաժնի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող: 1982 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1983-1996 թվականներին՝ Իրանի բաժինների, 1997 թվականից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1996 թվականից՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն։ 1993 թվականից՝ «Իրան Նամե», 1997 թվականից՝ «Իրան և Կովկաս» հանդեսների հիմնադիր-խմբագիր։

1985-1999 թթ. դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, մասնակցել է Նյու Յորքում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թեհրանում և Փարիզում կայացած միջազգային համաժողովներին:

Աշխատությունները վերաբերում են իրանական նախաիսլամականպատմության, մշակույթի, իրանական ազգագրության, ազգաբանության, քրդագիտության խնդիրներին: Լույս են տեսել Ասատրյանի «Բախտիարների ազգագրություն» (1987), «Բախտիարների պոեզիան» (1995), «Իրանի զրադաշտականների ազգագրությունը և մշակույթը» (2001, երեքն էլ՝ անգլերեն), «Միջին պարսկերենի և պարթևերենի դերբայական համակարգը» (ռուսերեն, 1989) աշխատությունները[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ, Ե․, 2015, էջ 108։