Գառնիկ Ալեքսանյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնիկ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Ալեքսանյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[1]
Մահացել է2011[1]
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Գառնիկ Սուրենի Ալեքսանյան (հոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[1] - 2011[1], գյուղ Խանձաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), վիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության մայոր (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19851986-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Մեղրիի, ԼՂՀ Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցներում, Հադրութի ՊՇ-ում, ՀՀ ՊՆ համար 1 զորամասում, կենտրոնական զինվորական, Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալներում (2000 թվականից՝ վերջինիս բուժական գծով պետի տեղակալ)։ 1989 թվականին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմական գործողությունների առաջին գծի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։