Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1985)։ 1986-2000 թվականներին աշխատել է ՀայաստանիՄեղրիի, ԼՂՀ Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցներում, Հադրութի ՊՇ-ում, ՀՀ ՊՆ համար 1 զորամասում, կենտրոնական զինվորական, Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալներում (2000 թվականից՝ վերջինիս բուժական գծով պետի տեղակալ)։ 1989 թվականին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմական գործողությունների առաջին գծի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։