Գազ նապաստակապոչ
Արտաքին տեսք
Գազ նապաստակապոչ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ նապաստակապոչ (A. lagopoides) |
Միջազգային անվանում | |
Astragalus lagopoides |
Գազ նապաստակապոչ (լատին․՝ Astragalus lagurus), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ է, 30-40 սմ բարձրությամբ։ Ծաղկակիցները ամբողջ երկարությամբ, կամ միայն մինչև միջին մասը մետաքսանման մազմզուկապատ են։ Բաժակի ատամիկները մախաթանման են, գրեթե խողովակին հավասար։ Պսակը համարյա հավասար է բաժակին։ Դրոշակաթիթեղը երկարավուն, բամբիռանման է, գրեթե հավասար թևիկներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, հյուսիսային Իրանում։ Հայաստանում տարածված է վերին Ախուրյանում, Շիրակում, Լոռիում, Ապարանում, Սևանի ավազանում, Գեղարդում, Վայքում, Զանգեզուրում, միջին և վերին լեռնային գոտիներում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 73։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ նապաստակապոչ» հոդվածին։ |
|