Գազ նապաստակապոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ նապաստակապոչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ նապաստակապոչ (A. lagopoides)
Միջազգային անվանում
Astragalus lagopoides

Գազ նապաստակապոչ (լատին․՝ Astragalus lagurus), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է, 30-40 սմ բարձրությամբ։ Ծաղկակիցները ամբողջ երկարությամբ, կամ միայն մինչև միջին մասը մետաքսանման մազմզուկապատ են։ Բաժակի ատամիկները մախաթանման են, գրեթե խողովակին հավասար։ Պսակը համարյա հավասար է բաժակին։ Դրոշակաթիթեղը երկարավուն, բամբիռանման է, գրեթե հավասար թևիկներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, հյուսիսային Իրանում։ Հայաստանում տարածված է վերին Ախուրյանում, Շիրակում, Լոռիում, Ապարանում, Սևանի ավազանում, Գեղարդում, Վայքում, Զանգեզուրում, միջին և վերին լեռնային գոտիներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 73։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ նապաստակապոչ» հոդվածին։