Jump to content

Գազ ձիթենատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ ձիթենատերև
Գազ ձիթենատերև
Գազ ձիթենատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Sapindoideae
Ցեղ Alectryon
Տեսակ Գազ ձիթենատերև (A. oleifolius)
Միջազգային անվանում
Alectryon oleifolius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գազ ձիթենատերև (լատին․՝ Astragalus oleifolius), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոսի է, 30-40 սմ բարձրությամբ։ Տերևները չափազանց խոշոր են, 30-40 սմ երկարությամբ, կազմված 8-12 զույգ խոշոր, օվալաձև, համարյա մերկ տերևիկներից, որոնք ունեն 2,5-3 սմ երկարություն և 1-1,3 սմ լայնություն, վերջանում են սուր ծայրով։ Տերևների առանցքներն ավարտվում են 0,5 սմ երկարությամբ փշերով։ Ցողունը խիստ կարճ է (բույսը թվում է անցողուն)։ Ծաղիկները հավաքված են շատ խոշոր, օվալաձև կամ գլխիկանման ծաղկաբույլերում, որոնք տեղավորված են գրեթե անմիջապես արմատավզիկի վրա։ Բաժակը ծածկված է խիտ, սպիտակ մազմզուկներով։ Պսակը վառ դեղին է։ Դրոշակաթիթեղը փոքր-ինչ երկար է եղունգից։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արագածում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, Մեղրիում, Վայքում։ Աճում է միջին լեռնային գոտում, չոր, քարքարոտ թեքությունների վրա։ Էկոլոգիական խումբը՝ VIII: [1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 67։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ ձիթենատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ ձիթենատերև» հոդվածին։