Գազ բեկված
Գազ բեկված | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Astragalus refractus
|
Գազ բեկված (լատին․՝ Astragalus refractus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա անցողուն, ծածկված երկծայր մազիկներով բույս է։ 20-40 սմ բարձրությամբ ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ կենտրոնից, կանգնած են ամուր և ուղիղ։ Ծաղկաբույլը կազմված է 20-30 ծաղիկներից, որոնք խիտ են, իսկ պտղի ժամանակ ծատ երկարացած են։ Պսակը դեղին է, իսկ ունդերը կախված են և գծային[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից (Աշոտավան գյուղ շրջակայք, ջրվեժ Շաքի)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1500-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնայի գոտում չոր մարգագետիններում և մարգագետնատափաստանում։ Ծաղկում է մայիս-հուլիսին, պտղաբերում է հունիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող հազվագյուտ տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականցվում[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ բեկված» հոդվածին։ |
|
|